#21/2024
1 հունիսի, 2024 թ.
ԽմբագրականԸնտրախավերը եւ խաղաղ իշխանափոխությունը1988-ից սկսած, երբ նոր-նոր դրվում էր Հայաստանի Հանրապետության անկախության հիմքը, քաղաքական պայքարն ընթանում էր կոշտ եղանակով: Իշխանության եկած «փողոցի տղաները»՝ ՀՀՇ-ականները, սկսեցին ոչնչացնել նախկին կոմունիստական ընտրախավը: Կարճ ժամանակում «նախկինից» մնացածները, որոնց շարքում կային փորձված կառավարիչներ ու տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ՝ իբրեւ քաղաքական տարր, ոչնչացվեցին:
ՎերլուծականԻնչո՞ւ է Ադրբեջանը պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումըԼեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից ի վեր Հայաստանի ղեկավարությունն իր քաղաքական օրակարգից ամբողջությամբ հանել է Արցախի հարցը: Ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի խնդիր չունի։ Արցախցիների՝ իրենց տներ վերադարձի հարց նույնպես հայկական քաղաքականության մեջ չկա։ Այն հենքին, երբ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը չեն դադարում հռչակել Արցախի ժողովրդի՝ միջազգային հսկողության տակ վերադառնալու իրավունքը, Երեւանի նման դիրքորոշումն այնքան էլ հասկանալի չէ։ Այս դիրքորոշումը, հավանաբար, թելադրված է Ադրբեջանի վերջնագրով, որը սպառնում է պատժել ՀՀ-ին՝ սոսկ ԼՂ հասկացությունը…
Ազատ ամբիոնՀայրենականԱյս օրը պետք է հիշել, որ խորհրդային համակարգի մայրամուտին Արցախյան շարժումը նոր զարթոնք բերեց Մայր Հայաստանին, բայց, ցավոք, նոր օրերում Արցախը հանձնված է, եւ վտանգված է հայոց պետականության կյանքը։ Հայաստանի Առաջին հանրապետության 106 տարին է, որի հաղթական ճանապարհի սկիզբը դրվեց Մայիսյան հերոսամարտերում։ Այն մեծ շրջադարձ էր Հայոց ցեղասպանությունից հետո: Փրկվեց Հայաստանը լիակատար ոչնչացումից:
Շաբաթվա անցուդարձ25 մայիսի - 1 հունիսի 2024թ.Շաբաթը նշանավորվեց ներքաղաքական իրադարձությունների գունապնակի խայտաբղետությամբ: Կիրակի՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի գլխավորած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը, որը, թերեւս, մայիսյան միջոցառումներից ամենազանգվածայինն էր: Մասնակիցների թվի առումով գնահատականները ծայրաստիճան հակասական էին. իշխանական շրջանակների պնդմամբ՝ ցուցարարների թիվը չէր անցնում 25 հազարը, մինչդեռ ռուսական անկախ աղբյուրները՝ որպես ՀՀ-ում կիրակնօրյա հանրահավաքի մասնակիցների իրական թվաքանակ, մատնանշում են 100 հազարը:
Գրքի մեկնությունՄարգարիտա Գրաչովա «Երջանիկ՝ առանց ձեռքերի»Թվում է՝ սա մտացածին կամ սցենարիստների հորինած պատմություն է։ Որքան էլ անհավատալի է, բայց այն ամբողջությամբ իրական է։ 2017-ի դեկտեմբերին Դմիտրի Գրաչովը կնոջն ու երկու երեխայի մորը տանում է անտառ ու կտրում զույգ ձեռքերը։