#22/2025
7 հունիսի, 2025 թ.
ԽմբագրականՎերջին ամրոցըԱյս օրերին Հայաստանում սուր եւ ծայրաստիճան լարված գործընթացներ են տեղի ունենում, որոնց աղմուկը հասել է մինչեւ միջազգային հարթակներ: Փաշինյանն ու նրա գուգընկերուհին հռետորական ուժգին արշավ են սկսել ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հոգեւորականության: Ընդ որում՝ անթույլատրելի եզրաբանությամբ ու անպարկեշտ բառապաշարով, ինչը հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային, առավել եւս՝ պետության առաջին դեմք հանդիսացող անձին: Նա էլ հենց խոսույթի նախաձեռնողն էր եւ անընդհատ «կրակին յուղ լցնողը», իսկ թեման խիստ զգայուն է ու առնչվում է Եկեղեցուն՝ մեր ազգային ինքնության հենասյուներից մեկին, ինչպես նաեւ…
ՎերլուծականՈվքեր կարող են մասնակցել պետության կառավարմանըՔաղաքացիների կողմից բանակում ծառայելը եւ երկրի պաշտպանությանը մասնակցելը ցանկացած պետության հանրապետական կարգերի ու ժողովրդավարության հիմքն են։ Սակայն շատ ուշ է արդեն, որպեսզի միայն հիմա՝ իր վայ-կառավարման յոթերորդ տարում, պետության տգետ ղեկավարն այդ մասին գիտելիք ձեռք բերի։ «Կրթվելը նորաձեւ է» նախընտրական շոուն նույնպես չի կարող օգնել, քանզի դրանում կրթվելու կարիք ունեցողները որպես կրթողներ են հանդես գալիս՝ չունենալով տարրական գիտելիքներ պետական կառավարման գործում, իսկ փորձառության հարցում ունենալով միայն պետականակործան պրակտիկա։
Ազատ ամբիոնԻշխանականներ եւ հոգեւորականներԻնչպե՞ս կարելի է հավասարության նշան դնել այս երկու դասակարգերի միջեւ: Ժողովուրդը կասեր՝ սարերի տարբերություն կա նրանց խոսքում, մտածումներում եւ գործողություններում։
Շաբաթվա անցուդարձ31 մայիսի - 7 հունիսի 2025թ.Իշխող ընտանիքի հակաեկեղեցական նախաձեռնության շարունակությունը, կարծես թե, ուշագրավ երանգներ է ստանում՝ «չուլանացման» անմեղ թվացող խոսույթից սահուն անցում կատարելով դեպի Վեհափառ Հայրապետի եւ կուսակրոն հոգեւորականության անձնական կյանքի տիրույթ: Նոր զարգացումների առանցքում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարեվարքության զգայուն թեման է, մասնավորապես՝ այն հարցի պարզաբանումը, թե ունե՞ն արդյոք Վեհափառ Հայրապետն՝ ինքը, եւ հոգեւոր դասի մյուս ներկայացուցիչները ապօրինի զավակներ կամ սիրուհիներ: Այսինքն՝ խոսքը կուսակրոնության սրբազան ուխտին նրանց հավատարմության մասին է:
Գրքի մեկնությունՔրիս Յուան «Տան որսը»Լոնդոնի հայտնի թաղամասերից մեկում վաճառքի հանած տան համար, կարծես, գտնվել է համապատասխան գնորդ՝ հարուստ եւ հաճելի արտաքինով Դոնվանը։ Գլխավոր հերոսը՝ Լյուսին, որ փխրուն, ոչ կայուն հոգեբանական վիճակում գտնվող երիտասարդ կին է, հանգամանքների բերումով ստիպված է լինում անձամբ կազմակերպել տան ցուցադրությունը։ Արդյո՞ք դա նրան կհաջողվի, արդյո՞ք տղամարդը կլինի այն ցանկալի գնորդը, որին սպասում են։