#24/2019
28 հունիսի, 2019 թ.
ԽմբագրականՄիմյանց հետ խոսելու անկարողությունըԻ՞նչ է նշանակում «հեղափոխություն»։ «Հեղափոխություն»-ը, առաջին հերթին, մշակույթի փոփոխությունն է, իսկ մշակույթը սկսվում է միմյանց հետ խոսել կարողանալու արվեստից։ Համապետական ընտրությունը նույնպես միմյանց հետ խոսելու եւ վերջում որոշում ընդունելու մշակույթ է՝ այս անգամ արդեն համաժողովրդական մասշտաբով։
ՎերլուծականՀայաստանում կձեւավորվի՞ արդյոք նոր քաղաքական համակարգՀայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումից մեկ տարի անց երկրում շարունակում է կարեւորագույն խնդիր մնալ նոր քաղաքական համակարգի բնույթը: Կապիտալի թելադրանքից պետական կառավարման ինստիտուտի ձերբազատումը եւ ազատ ընտրությունների մեխանիզմի արմատավորումը հնարավորություն տվեցին քաղաքական գործընթացները դուրս բերել օրինական հուն: Սակայն, որքան էլ տարօրինակ է, քաղաքական կյանքում ստեղծվել է խոր դատարկություն` բոլոր գործող ուժերը կորցրել են երկրի քաղաքական կյանքի վրա իրենց ազդեցությունը: Եվ այս հանգամանքը խորքային պատճառներ ունի:
Ազատ ամբիոնԵրբ քաղաքականությունը տափակ խեղկատակություն էՀայաստանում անկախացումից ի վեր ստեղծված վարչակարգերը նենգափոխել են պետության ողջ իմաստը՝ այն ամբողջությամբ հարմարացնելով սեփական նեղ խմբային շահերին ու կարիքներին: Նրանց հիմնական նպատակը յուրացրած իշխանության շարունակական ամրապնդումը եւ կուտակած ապօրինի կապիտալի անձեռնմխելիության ապահովումն էր: Այդ նպատակների իրագործման համար նախկին վարչակարգերը քաղաքական գործընթացներն օգտագործում էին ըստ անհրաժեշտության՝ զուտ որպես գործիքակազմ: Դրա հետեւանքով ականատեսն ենք եղել պետության կայացման եւ զարգացման առանցքային ինստիտուտների համատարած կաթվածահարությանը եւ դրանց հիմնարար արժեզրկմանը:
Շաբաթվա անցուդարձ22-29 հունիսիՎերաքննիչ դատարանը հունիսի 25-ին հրապարակեց սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշումը: Այդպիսով՝ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց մեղադրող կողմի եւ «Մարտի 1»-ի զոհերի ներկայացուցիչների բողոքները, բեկանեց անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու, գործը կասեցնելու ու Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի հայտնի վճիռը: Վերաքննիչի որոշման հրապարակման օրը Հայաստանի երկրորդ նախագահն իր մեքենայով…
Գրքի մեկնությունՎահրամ Տեր-Մաթեւոսյան, «Թուրքիան, քեմալիզմը եւ Խորհրդային Միությունը»Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ անդրադառնալով քեմալիզմի ծագմանը եւ տարածմանը, ներկայացրել է երկու հստակ ուղղություն, որոնցով իրականացրել է իր հետազոտությունները, գաղափարախոսությունը եւ սկզբունքների համակարգը: