#24/2026
20 հունիսի, 2026 թ.
ԽմբագրականՀինգ տարի չենք ձգելուՀայոց պատմությամբ չափես, թե անվանափոխված Հայաստանի՝ երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» ե՛ւ իրենց արտացոլած բովանդակությամբ, ե՛ւ խորքային ընթացակարգով, առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը։
ՎերլուծականԵվրոպա գնալու համար դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտել…Վերջին խորհրդարանական ընտրությունները քիչ բան փոխեցին ՀՀ քաղաքական համակարգում. խորհրդարանում կրկին հաստատվեց «նորի ու հնի» միջեւ դիմակայության ձանձրալի «սեւ-սպիտակ» մոդելը: Ճիշտ է, որոշ գործիչներ փորձում են այս ընտրություններում տեսնել Հայաստանի համար ինքնիշխանության եւ ժողովրդավարության ուղղությամբ եւս մեկ «ցատկ»: Այն իմաստով, որ Հայաստանի պետական համակարգի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու՝ Ռուսաստանի փորձերը հաղթահարվել են: Արդյո՞ք սա ճիշտ է, թե՝ ոչ, շուտով պարզ կդառնա։
Ազատ ամբիոնԹիկունքից խփողներըՀունիսի 7-ի կեղծված ընտրությունների ժամանակ եղբայրս ընդդիմության կողմից վստահված անձ էր Մարտունու Լիճք գյուղի 21/7 ընտրական տեղամասում։ Քվեարկության ժամանակ ընտրախախտում է նկատում ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից, ինչն էլ արձանագրում է։
Շաբաթվա անցուդարձ13-20 հունիսի 2026թ.Հունիսի 7-ից երկու շաբաթ անց ԱԺ ընտրությունները շարունակում են մնալ որպես հայ ազգի մխացող ցավ: Հիշեցնենք, որ հետընտրական իրավիճակը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղպայմանագիր» կուսակցությունն ընտրություններում զոռբայությամբ, աննախադեպ ընտրախախտումներով պահպանեց իր տխրահռչակ իշխանությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված էր ժողովրդի մեծամասնության եւ ընդդիմության պահանջով քվեարկության վերահաշվարկ իրականացնել մի շարք ընտրատեղամասերում եւ հունիսի 14-ին հրապարակեց, իբր թե, ընտրությունների ճշգրտված վերջնարդյունքը:
Գրքի մեկնությունՊաուլ Բիխել, Լինդա Ֆաաս «Բանալի ծաղիկը»Արդեն հազար տարի է, ինչ Մանսոլեյն թագավորն իր պղնձե ամրոցից իշխում է կենդանիներին, վիշապներին եւ թզուկներին։ Բայց նա՝ հեքիաթային անտառի իմաստուն առյուծը, ծերացել էր, ու նրա սիրտը բաբախում էր խարխուլ ժամացույցի պես։ Առյուծ թագավորի կյանքը փրկելու համար անտառի բուսաբույժը գնում է Բանալի ծաղիկը բերելու։