Ընթացիկ համար#43/2026
Համար

#26/2018

13 հուլիսի, 2018 թ.

ԽմբագրականՀնարավո՞ր է արդյոք զսպել Հայաստանի «ազատ թռիչքը»Հուլիսի 11-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Հայաստանի վարչապետի մասնակցությունը նորովի արդիականացրեց իշխանափոխությունից հետո մեր երկրի արտաքին քաղաքականության ռազմավարության թեման: Այդ թեման բանավեճի առարկա է դարձել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում եւ Ադրբեջանում: Եվ դրանում զարմանալի ոչինչ չկա, քանի որ «թավշյա» հեղափոխության արդյունքում Հայաստանը դարձել է, որոշ իմաստով, «շանսեր չունեցող աշխարհաքաղաքական ձի»: Հայաստանն իբրեւ Ռուսաստանի անկյուն քշված «ֆորպոստ» դիտարկելու սովոր այդ երկրները ոչ մի կերպ չեն ուզում նրա արտաքին քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն տեսնել: Ու, չնայած…13 հուլիսի, 2018 թ.ՎերլուծականՊետական ռեկետի բացահայտման գրոտեսքյան գործընթացը«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերջին քսանհինգ տարվա ընթացքում Հայաստանի ամենակարեւոր ներդրումային նախագիծն էր։ Ըստ հիմնադրամի տվյալների, քառորդդարյա իր գործունեության ընթացքում նա ունեցել է 700.000 նվիրատու ամբողջ աշխարհից, ապահովել է 350 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, իրականացրել 1.100 մեծ նախագծեր, օգնել 500.000 շահառուների։Սարո Սարոյան13 հուլիսի, 2018 թ.Ազատ ամբիոն«Կորուսյալ տիրոջ» համախտանիշՆախորդ ուրբաթ օրը ՀՀ վարչապետը Սյունիքում էր, որտեղ նա ժողովրդական մեծ ընդունելության արժանացավ: Կապանում Նիկոլ Փաշինյանին ուղղակի «կալմեջ» էին արել՝ ամեն ոք ցանկանում էր հնարավորինս մոտ գտնվել նրան, ձեռքով բարեւել կամ լուսանկարվել հետը: Բուռն իրարանցում էր: Եվ հանդիպման բուն մեկնարկին, երբ քաղաքացիներից մեկի հնչեցրած հարցին փորձեց պատասխանել Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, նույնիսկ քաշքշոց առաջացավ, մարդիկ սկսեցին սուլել եւ թույլ չտալ, որ քաղաքապետը խոսի: Նրանք ուզում էին իրենց հարցի պատասխանը ստանալ անձամբ Նիկոլից: Տեղական իշխանիկների ստերից մինչեւ կոկորդներն արդեն կուշտ էին:Գեւորգ Բրուտենց13 հուլիսի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՀուլիսի 7-14Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հուլիսի 7-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջեւանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ բանակի սպաների ու զինվորների հետ զրույցում Վեհափառն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ: Ամենայն հայոց կաթողիկոսն աղոթել է հայրենի երկրի խաղաղության համար: Ապա դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները` կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել մարտական…13 հուլիսի, 2018 թ.Գրքի մեկնությունՄարկ Արեն. «Վիլ-Էվրար»Կոմիտասը տեղափոխվել էր Ֆրանսիա, ապրում էր «Վիլ-Էվրար» հոգեբուժարանում: Հետո նա տեղափոխվեց «Վիլ-Ժուիֆ» հոգեբուժարան, որտեղ վախճանվեց: «Վիլ-Ժուիֆ»-ի մասին տեղեկատվություն շատ կա. նրան այնտեղ այցելում էին ընկերները, բարեկամները: «Վիլ-Էվրար»-ի մասին գրեթե տեղեկանյութ չկա: Հեղինակը չի կարող պնդել, որ այն, ինչ նա գրել է, տեղի է ունեցել, բայց չի էլ կարող հերքել:13 հուլիսի, 2018 թ.