#27/2025
12 հուլիսի, 2025 թ.
ԽմբագրականԵրբ մեղադրանք չես գտնում՝ հորինիր…Հայաստանը ներքաղաքական սրացումների ծանր ժամանակներ է ապրում: Միջանձնային հարաբերությունների, ատելության, չարացածության մթնոլորտը գնալով խտանում է, որի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ գործադիր իշխանության տգետ (բնորոշումը Փաշինյանինն է) աշխատակազմով: Անկախությունից ի վեր այդպիսի իրավիճակներ երկիրը շատ է տեսել ու հաղթահարել, բայց այն, ինչ տեղի է ունենում 2018-ից հետո եւ, մասնավորապես, այս վերջին շրջանում՝ աննախադեպ է: Հասարակությունը երբեք այսքան չարացած, այսքան արմատականացված չի եղել՝ միտումներ, որոնք օր-օրի ավելի են խորանում, դառնում ավելի վտանգավոր ու անկառավարելի:
ՎերլուծականԻ՞նչն է անհանգստացնում ԱՄՆ-ին եւ ինչպիսի՞ նոր աշխարհ է ցանկանում ստեղծել Թրամփը (մաս II)Այսօր արդեն շատերը տարակուսանքով են նայում, թե ինչպես սկսվեց ինքնիշխան երկրների կողմից միջազգային իրավունքի նորմերի բացահայտ անտեսման գործընթացը։ Երկրները չեն ենթարկվում ՄԱԿ-ի եւ միջազգային դատարանների որոշումներին. ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ինքնապաշտպանության իրավունքի սկզբունքները վերածվում են ֆաշիզմի եւ ահաբեկչության խրախուսման մեխանիզմների, ցեղասպանություն եւ էթնիկ զտումներ իրականացնելու եւ տարածքներ զավթելու «ինքնապաշտպանության» կարգախոսով։ Այդ միտումներն անհանգստացնում են աշխարհում բոլորին։ Իսկ ի՞նչը դարձավ հեգեմոնի՝ ԱՄՆ-ի գլխավոր խթանը, որի մասին այդ երկրի…
Ազատ ամբիոնԱպահո՞վ ենք արդյոք…Երբեւէ չեմ մոռանում հայաստանաբնակ այն կին մտավորականի առերես խոսքը, թե լավ է, չէ՞, որ Արցախից հետո Երեւանի նման մեծ, գեղեցիկ քաղաքում եք ապահով ապրում։
Շաբաթվա անցուդարձ5-12 հուլիսի 2025թ.Ներքաղաքական իրավիճակը երկրում շարունակում է մնալ կայուն լարված: Չգիտես՝ ով ում ձեռն է կրակն ընկել, ով ում պատանդն է՝ ժողովո՞ւրդը Փաշինյանի, թե՞ Փաշինյանը թուրք-ադրբեջանական զույգի: Շաբաթվա լրահոսը պայթում է նոր ձերբակալությունների, խուզարկությունների, ապօրինի կալանավորումների մասին հաղորդումներից: Բայց սկսենք ԱԺ-ի՝ հուլիսի 8-ին տեղի ունեցած նիստից, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո վերածվեց վեճի ու քաշքշուկի: Այդ պահին ԱԺ-ում քննարկվում էր վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը:
Գրքի մեկնությունՔնյութ Համսունի «Հողի բարիքը»Նորվեգացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քնյութ Համսունի «Հողի բարիքը» վեպը XX դարի ամենահզոր ու իրապաշտական գրական գլուխգործոցներից է: 1917թ. լույս տեսած վեպը հնչում է որպես օրհներգ՝ ուղղված հողին ու աշխատանքին, հողագործին ու նրա ստեղծած բարիքին: