#28/2024
17 օգոստոսի, 2024 թ.
ԽմբագրականԻնչպես թոթափել պարտության բեռըՀայաստանին հասցված մեծագույն վնասներից մեկը հասարակության արհեստական բաժանումն է հակադիր խմբերի: Էլ ավելի մեծ անհեթեթություն է, երբ բաժանումը տեղի է ունենում ըստ հասարակության ռուսամետ եւ արեւմտամետ սեգմենտների: Մի խմբի կարծիքով՝ հայոց փրկությունը գալու է Ռուսաստանից, բայց պարզ չէ, թե հանուն ինչի, իսկ մյուսի համոզմամբ՝ մեր փրկության բանալին Արեւմուտքի ձեռքին է՝ դարձյալ առանց հոդաբաշխ հիմնավորման, թե ինչի համար եւ, ամենակարեւորը, ինչ ձեւով է այդ բանալին գործադրվելու Արեւմուտքի կողմից: Ոչ ոք բացատրել չի պատրաստվում:
ՎերլուծականԿլինի՞ նոր պատերազմ. Բաքուն դիվանագիտական խարիսխ է գցումՆոր պատերազմի վտանգը, որին ակներեւաբար պատրաստվում է ամբարիշտ հարեւանը, դարձյալ բախում է մեր դռները: Թեման այս օրերին հրատապների շարքում է. դրա մասին բարձրաձայնում են ով ասեք, բացառությամբ անտարբերների: Պատերազմի յոթգլխանի հրեշը Իլհամ Ալիեւի կերպարանքով դարձյալ շարունակում է պղտորել մեր արյունը, ցավ խառնել մեր հանապազօր հացին, խաթարել մեր քունը: Ադրբեջանն աննախադեպ քանակի զենք է կուտակել՝ ներառյալ 2023թ. սեպտեմբերին Արցախից առգրավված շուրջ մեկուկես միլիարդ դոլար արժողության զենք-զինամթերքը:
Ազատ ամբիոնԲանկերն ամեն ինչից փող են «քերում»Որքան փոքրանում է Հայաստանը, այնքան մեծանում են բանկային եկամուտները: 2018-ի «թավիշը» նաեւ Հայաստանում բանկային դրամաշորթությունը, այլ կերպ ասած՝ ռեկետը վերացնելու համար էր: Համենայնդեպս՝ այդպես էր հայտարարվել սրանից վեց տարի առաջ:
Շաբաթվա անցուդարձ10-17 օգոստոսի 2024թ.Հաշվետու շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը Բաքվի ու Երեւանի միջեւ բանակցությունների առաջընթացի մասին Հատուկ առաքելությունների գծով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունն էր: Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են խաղաղ բանակցություններում չներառել այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Այս հարցը, ըստ Ամիրբեկովի, կքննարկվի հաջորդ փուլում։ «Միջանցքի» բացման քննարկումը հետաձգվեց, սակայն ՀՀ սահմանադրության փոփոխության հետ կապված պահանջները մնացին։ Իր քայլը Բաքուն բացատրում է խաղաղության համաձայնագրի ավարտի գործընթացը չբարդացնելու ցանկությամբ:
Գրքի մեկնությունՖրեդերիկ Անսել «Ուժի ուղիները»Անհնար է խոսել աշխարհաքաղաքականության մասին՝ առանց ուժի մասին խոսելու։ Ուժային հակակշիռները, ազդեցության գոտիները, քաղաքական, տնտեսական, ռազմական հակամարտությունները միջազգային հարաբերությունների հիմքում են։ Ուժը՝ անկախ նրանից, սպառնում է, թե պաշտպանում, որոշում է պետությունների եւ նրանց քաղաքացիների գոյության պայմանները։