Ընթացիկ համար#43/2026
Համար

#28/2025

19 հուլիսի, 2025 թ.

ԽմբագրականՄիջանցքային աճպարարություններԱյսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», որի անձեռնմխելիության պայմանի մասին երկար ժամանակ հավաստիացումներ էր շռայլում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հանձնված է: Ադրբեջանաթուրքական կողմը անունը դնում է «Զանգեզուրի միջանցք», հայկական կողմը՝ «Խաղաղության խաչմերուկ», բայց դրանից բովանդակությունը չի փոխվում: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանության մի պատկառելի հատված, ինչը հղի է խիստ վտանգավոր հետեւանքներով, իսկ դարավոր թշնամիները շահում են. Ադրբեջանը ստանում է Սյունիքով Նախիջեւանին կապող արտատարածքային ճանապարհ, Թուրքիան՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու իրական հնարավորություն:19 հուլիսի, 2025 թ.ՎերլուծականԴարձյալ հայ-թուրքական ոչ դյուրին հարաբերությունների շուրջՀայ-թուրքական հարաբերությունների թեման շոշափելու ցանկացած փորձ անմիջապես հարցերի փոթորիկ է առաջացնում։ Հայերը, ինչ-որ իմաստով, համառորեն պահպանել են այն, ինչ ես երբեմն անվանում եմ «թրքակենտրոն աշխարհայացք». շատերի համար աշխարհը սկսվում եւ ավարտվում է թուրքերով: Եվ դա, արդարեւ, կենցաղային խնդիրներից մինչեւ գլոբալ: Դրա համար բազում պատճառներ կան, բայց ամենաշատը, կարծես թե, դա քննադատական տեսակետ կաթվածահարող 1915թ. Ցեղասպանության համախտանիշներից մեկն է:Մանվել Սարգսյան19 հուլիսի, 2025 թ.Ազատ ամբիոնԼոռիում՝ ինչպես ԱրցախումԱնհնար է չգերվել Լոռվա բնաշխարհի գեղեցկությամբ, չզգալ թումանյանական շունչը այն խոր անտառների փեշերին, վեր բարձրացող ժայռերի ծերպերին, այն խորախորհուրդ ձորերում, որոնք միաժամանակ հիշեցնում են ինձ Արցախի բնությունը, մեր անձեռակերտ հուշարձանները…Նատաշա Պողոսյան19 հուլիսի, 2025 թ.Շաբաթվա անցուդարձ12-19 հուլիսի 2025թ.Վերջին շրջանում ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքական ճակատներում տեղի ունեցող իրադարձությունների վրա լույս սփռելու փոխարեն, ինչի պահանջարկը հանրության մեջ ակնբախ է, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հուլիսի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսում ավելի խճճեց երեք տասնյակ լրագրողների մասնակցությամբ դիտարկվող հարցերը, սովորության համաձայն՝ գործի դնելով մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը: 2018-ի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից» հետո անցած 7 տարիները, նրա ներկայացմամբ, մեծ հաջողությունների, ձեռքբերումների ու փայլուն ապագայի կերտման ժամանակաշրջան էր:19 հուլիսի, 2025 թ.Գրքի մեկնությունՖրեդրիկ Բաքման «Բրիտ-Մարին գալիս է քաղաք»Բրիտ-Մարին նյարդայնանում է խառնաշփոթից։ Եթե տեսնի՝ դանակ-պատառաքաղները խառնիխուռն լցված են դարակում, հաստատ սրտի կաթված կստանա, բայց չի դատապարտում մարդկանց անկիրթ, անփույթ կամ կասկածելի վարքը։ Նրա «օգնող» խորհուրդները մարդիկ ընկալում են որպես սուր քննադատություն, մինչդեռ չափից ավելի բծախնդիր այս կնոջ ներսում թաքնված է մեկ այլ Բրիտ-Մարի, որն ունի վառ երեւակայություն, մեծ երազանքներ ու ջերմ սիրտ։19 հուլիսի, 2025 թ.