#28/2026
18 հուլիսի, 2026 թ.
ԽմբագրականԱռնետավազքը սկսվե՞ց…Կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» գործերը, կարծես թե, թարսվել են: Եվ՝ փառք Աստծո: Խորհրդարանական ընտրությունների ցնցակաթվածից դեռ ուշքի չեկած՝ ՔՊ-ն նոր փորձությունների է բախվել՝ թիմի ներսում վտանգավոր խմորումներ են հասունանում: Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությունից հետո, ըստ տարածված լուրերի, հերթը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանինն է, որն իշխանական շրջանակներում հայտնի է «Գորշ կարդինալ» անվամբ: «Հրապարակ» պարբերականի տեղեկացմամբ՝ օրեր առաջ նա դիմել էր ԱՄՆ-ում բնակվող հայազգի քրեական հեղինակություններին՝ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման հարցում աջակցություն…
ՎերլուծականԻնչպես խուսափել բռնապետության նոր ալիքից«Վերջին խորհրդարանական ընտրություններում իր իշխանությունը պաշտպանած Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից որդեգրված ներքին քաղաքականությունը բնութագրվում է ծայրահեղ բռնաճնշումներով: Այս մոտեցման համար Հայաստանի իշխանությունների փաստարկումը հիմնված է այն ենթադրության վրա, որ նախկին օլիգարխները, որոնց աջակցում է իրենց նախկին մայր պետությունը՝ Ռուսաստանը, վրեժ են լուծում մեր երկրում, որը պայքարում է ինքնիշխանության համար: Շատերն այս կառավարության քաղաքականությունը համարում են ոչ միայն արդարացված, այլեւ փրկարար երկրի ապագայի համար: Սակայն մյուսներն այն դիտարկում են որպես պետության գոյության սպառնալիք:
Ազատ ամբիոնԱնտառապատ լեռների գրկումՀաղարծին վանական համալիրում ենք, որը հայկական ճարտարապետության (X-XIII դդ.) գլուխգործոց է։ Հայաստանի Տավուշի մարզում է՝ Դիլիջանից 18 կմ հեռավորության վրա։ Վաղուց էինք մտադրվել այցելել հոգեւոր եւ պատմամշակութային այդ հրաշքին, բայց միշտ ինչ-որ բան խանգարում էր եւ ստիպված էինք անընդհատ հետաձգել: Վերջապես այդ օրը հնարավորությունը ներկայացավ, եւ մենք այն օգտագործեցինք:
Շաբաթվա անցուդարձ11-18 հուլիսի 2026թ.Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանության քաղաքական հալածանքների, բռնությունների ու ապօրինի կալանավորման հետեւանքները փողոց են դուրս բերել հազարավոր տուժած քաղաքացիների, որոնք կորցրել են իրենց աշխատանքը եւ հայտնվել սոցիալական ծանր իրավիճակում: Գործարարին պատկանող եւ այս պահին կապարակնքված տասնյակ ձեռնարկությունների մոտ բողոքի ակցիաներ են անցկացնում դրանց աշխատակիցները՝ պահանջելով ազատ արձակել Ծառուկյանին, վերաբացել իրենց աշխատավայրերի դռները եւ թույլ տալ աշխատել: Մարդիկ չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքների կարիքները:
Գրքի մեկնությունՄերի Հիգինս Քլարք «Վիճակախաղ շահած տիկինը»«Վիճակախաղ շահած տիկինը» ամերիկյան թրիլլերների հեղինակ Մերի Հիգինս Քլարքի հայտնի պատմվածքների ժողովածուն է։ Այն ներառում է վեց փոխկապակցված դետեկտիվ պատմություն, որոնց կենտրոնում վիճակախաղում խոշոր գումար շահած եւ իրենց կյանքը փոխած կանանց ճակատագրերն են։