#29/2025
26 հուլիսի, 2025 թ.
ԽմբագրականՊատժամիջոցներ ԹրամփիցԱմենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներից անմասն չի մնա նաեւ բազմաչարչար Հայաստանը: Միացյալ Նահանգների նախագահն արդեն որերորդ անգամ նախազգուշացնում է Պուտինին՝ կխստացնի պատժամիջոցները, եթե էական առաջընթաց չգրանցվի ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում: Թրամփի հուլիսի 15-ի հայտարարությունը վերջնագրի հնչեղություն ունի՝ եթե ՌԴ նախագահը 50 օրվա ընթացքում չհամաձայնվի հաշտության պայմանին, ԱՄՆ-ի վարչակազմը կսահմանի 100 տոկոսանոց մաքսային հարկ ոչ միայն ռուսական ապրանքների, այլեւ ռուսական նավթ եւ գազ գնող երկրների նկատմամբ:
ՎերլուծականԿձեւավորվի՞ քաղաքական նոր ուժՀայաստանում քաղաքական նոր ուժի կազմավորման խնդիրը վաղուց է հասունացել՝ առնվազն 2020-ի նոյեմբերից, երբ 44-օրյա պատերազմը խայտառակաբար տանուլ տված Գերագույն գլխավորը, իր անկյալ խմբակի հետ, ցուցադրեց լիակատար անզորություն ու չկայացածություն: Հետպատերազմյան ավելի քան չորսուկես տարվա ընթացքում երկիրը ոչ միայն ի զորու չեղավ շտկելու մեջքը, այլեւ ծանր ու անդառնալի կորուստներ ունեցավ եւ ցայսօր շարունակում է ունենալ: «Տգետների» կառավարությունը քոռուփուչ արեց ոսկե ժամանակը, որը կարելի էր լավագույնս օգտագործել՝ ի շահ պետության ու տառապյալ ժողովրդի, սակայն նախընտրեց գնալ սեփական աթոռն ամեն գնով պահելու…
Ազատ ամբիոնԿա փրկություն՝ երկիրը մաքրել հուդաներիցԵրեւանից` Ստեփանակերտ գիտենք ովքեր մեզ հասցրին այս վիճակին։ Թող չհոխորտան, չմեծամտեն այն բոլոր հուդաները, որ մեզ այս օրին հասցրին։ Բոլորն էլ դատապարտված են արդար դատաստանի, երբ իրենց կեղտոտ ճանկերը խրեցին Արցախի «ջանին», խոցոտեցին ամեն կողմից, թե երկիր ենք պահում-պաշտպանում։
Շաբաթվա անցուդարձ19-26 հուլիսի 2025թ.Քննչական կոմիտեն դարձյալ իր տարերքի մեջ է: Քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններն արդեն ՀՀ-ում սովորական են դարձել: Այս անգամ իրավապահների քրեական հետապնդման «ցանցում» ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էր: Հուլիսի լույս 19-ի գիշերը դատարանը նրա նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքի վճիռ կայացրեց՝ իշխանության զավթմանն ուղղված հրապարակային կոչի մեղադրանքով: Ինչպես շատ հաճախ, քրեական գործի հիմք էր հանդիսացել մամուլի հրապարակումը, Հակոբյանի դեպքում՝ նրա վերջին հարցազրույցներից մեկը: Նախկին պատգամավորը, սակայն, մեղադրանքը չի ընդունում:
Գրքի մեկնությունՌուբեն Մելքոնյան, Վարուժան Գեղամյան «Թուրանի ճանապարհի հայկական սեպը»Գրքում ներկայացված են այժմ «Զանգեզուրի միջանք» անունը կրող պանթյուրքական կարեւորագույն քաղաքական նախագծի գաղափարի ծագումը, զարգացումը, իրականացման փորձերը տարբեր շրջափուլերում՝ 20-րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը, դրա տեղն ու դերը թուրք-ադրբեջանական քաղաքական-գաղափարախոսական դաշտում, ինչպես նաեւ խնդրի աշխարհաքաղաքական համատեքստը: