Ընթացիկ համար#43/2026
Համար

#3/2022

30 հունվարի, 2022 թ.

ԽմբագրականԻնչո՞ւ անտեսված մնացին Նախագահի մտահոգություններըՀունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը (չենք ասում՝ նախկին նախագահ, քանի որ հրաժարականի դիմումը ետ վերցնելու ժամկետը դեռ չի լրացել-Խմբ.) հրաժարական տվեց: Ցանկացած երկրում նման հրաժարականը, եթե ոչ ներքաղաքական ճգնաժամի պատճառ կդառնար, ապա գոնե լուրջ քննարկումների տեղիք կտար: Առավել եւս, որ Սարգսյանն իր հրաժարականը պայմանավորել է մի շարք քաղաքական հանգամանքներով, որոնց մասին մատնանշել է հրաժարականի բավական ընդարձակ հայտարարության մեջ: Այդ տեքստում գործածված են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «համազգային ճգնաժամ», «պետության գլուխը եւ երբեմն նաեւ նրա ընտանիքը թիրախավորվում են», «մենք…30 հունվարի, 2022 թ.ՎերլուծականԱսք պարեկային ոստիկանության մասինԿառավարության նիստերը, որքան կարելի է դատել հեռուստաեթերից, օրակարգի հրատապությամբ, բացախոսությամբ ու քննարկումների խորությամբ առանձնապես չեն փայլում: Օրակարգային հարցերի գերակշիռ մասը չի զեկուցվում, այսինքն՝ անցնում է առանց մտքերի փոխանակության՝ «ոտքի վրա», մյուս մասը՝ դռնփակ ռեժիմով, եւ ցանկում ներառված մի քանի տասնյակ հարցերից միայն մի քանիսին է «բախտ վիճակվում» անցնել քննարկման փոքրիշատե դասական ընթացակարգով՝ չնայած այս դեպքում էլ քննարկում ասվածը կրում է ձեւական բնույթ եւ վերածվում է փոխադարձ հաճոյախոսությունների: Որոշումները, որպես կանոն, ընդունվում են միաձայն. մեկ մարդու կարծիքը կամ…Գեւորգ Բրուտենց30 հունվարի, 2022 թ.Ազատ ամբիոնՄենք ու մեր յուղըԲաքվից հոխորտանքներ են լսվում, թե Ղարաբաղի հարց գոյություն չունի, այն արդեն կարգավորվել է: Միջազգային հանրություն կոչվածն էլ լսում է ու մեղսավոր գլուխը տմբտմբացնում, երբեմն ճիչեր արձակում, թե ո՜չ, այդպես չէ: Արցախահայությունն իր իրավունքների պաշտպանության, Նախիջեւանի բախտին չարժանանալու համար պայքարի դուրս եկավ մեկ առաջարկ-պահանջով՝ վերամիավորվել Մայր Հայաստանին: Չհաջողվեց, չիրականացավ, Արցախը միջազգային բոլոր օրենքներով անցկացրեց հանրաքվե եւ հռչակեց իր անկախությունը:Հրաչուհի Փալանդուզյան30 հունվարի, 2022 թ.Շաբաթվա անցուդարձ22-29 հունվարիԿիրակի՝ հունվարի 23-ին, Լոնդոնում գտնվող Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ծանուցելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ընտրվելուց գրեթե չորս տարի անց նա անսպասելիորեն վայր դրեց իր լիազորությունները՝ մի կողմից շեշտելով, թե երկիրը համազգային ճգնաժամի մեջ է, մյուս կողմից էլ՝ նշելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ «երկրի եւ ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին ու արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:30 հունվարի, 2022 թ.Գրքի մեկնությունՇոն Քովի, «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները»Դոկտոր Սթիվեն Քովիի որդու՝ Շոն Քովիի գիրքը գրված է հատուկ դեռահասների համար: Թեթեւ ոճ, անձանձիր պատմություն «չափահաս» աշխարհի խնդիրների մասին, որտեղ դեռահասը պատրաստվում է մուտք է գործել: Գրքում կրտսեր Քովին՝ անմիջականորեն դիմելով դեռահասներին, վստահելի եւ պարզ պատմում է, թե ինչպես կարելի է լավացնել վերաբերմունքն իր հանդեպ եւ ծնողների հետ հարաբերությունները, ինչպես բարձրացնել ինքնագնահատականը, ինչպես սովորել կայացնելու կարեւոր որոշումներ:30 հունվարի, 2022 թ.