Ընթացիկ համար#43/2026
Համար

#3/2025

25 հունվարի, 2025 թ.

ԽմբագրականԹրամփ-Պուտին հանդիպմանը սպասելիսԵվ այսպես, հունվարի 20-ին տեղի ունեցավ Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, եւ նա պաշտոնապես ստանձնեց այդ երկրի 47-րդ նախագահի պարտականությունների կատարումը՝ արդեն երկրորդ անգամ: Ավելի վաղ՝ հունվարի 7-ին, Ֆլորիդայի իր հանգստավայրում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, Թրամփը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, ինչով իր հետագա գործունեության վրա էր հրավիրել աշխարհի հետաքրքրությունը։ Նա, մասնավորապես, չի բացառել Պանամայի ջրանցքն ու Գրենլանդիան ուժով վերցնելու եւ Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը:25 հունվարի, 2025 թ.ՎերլուծականՔՊ-ի հայհայը գնացել, վայվայն է մնացել…Տարեվերջյան թողարկումներից մեկում «Հայացքն» անդրադարձել էր «Քաղպայմանագիր» կուսակցությունում տիրող խառնափնթոր իրավիճակին՝ նկատելով, որ կառավարող քաղաքական ուժը ներքին սրացումների նոր փուլ է թեւակոխում: Այն, ըստ էության, սկսվել էր նոյեմբերի 17-ին, երբ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ուշ երեկոյան SMS հաղորդագրություններ ուղարկեց հայտնի վեց պաշտոնյաներին՝ «խնդրելով» նրանց, ոչ ավել ոչ պակաս, հաջորդ իսկ օրը հրաժարականի դիմումներ ներկայացնել:Գեւորգ Բրուտենց25 հունվարի, 2025 թ.Ազատ ամբիոնՊատասխան ԱլիեւինԱլիեւը վերստին նախահարձակ տոնով անդրադարձել է 300 հազար ազերի թաթարների վերաբնակեցման հարցին… Պետք է հիմնովին բացառել ադրբեջանցիների մուտքը Հայաստան, այլապես դա կնշանակի խաղաղ ճանապարհով Հայրենիքը հանձնել ազերի թաթարներին: Իմ «Տխուր հույնը» մեծածավալ էսսեում ես հանգամանալից անդրադարձել եմ Եվրոպայի մահմեդականացման գործընթացին՝ դրա համակողմանի փորձագետն եմ։Պատրիկ Արտեմի25 հունվարի, 2025 թ.Շաբաթվա անցուդարձ18-25 հունվարի 2025թ.Հունվարի 17-ին մեկնարկել էր ավելի քան մեկ տարի Բաքվի կալանավայրերում ապօրինաբար պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով առաջին դատական նիստը։ Ադրբեջանի արդարադատության համակարգը «դատավարություն» կոչվող այս շոուն, իսկ իրականում շինծու մեղադրանքներով ամբաստանվող հայ գործիչների ձերբակալությունը վերածել էր զավեշտախաղի ու կեղծ բեմադրության՝ զբաղեցնելով իր հասարակությանը: Անգամ դատվող «սեպարատիստներին» դատարանի շենք բերելու կադրերն էին մատուցվում որպես «սպեցօպերացիա»։ Բաքուն, ըստ էության, դատում է Արցախի ինքնորոշման միջազգայնորեն ընդունված իրավունքը, դատում էր բոլորիս:25 հունվարի, 2025 թ.Գրքի մեկնությունՅուվալ Նոյ Հարարի «Nexus»Վերջին 100.000 տարում մենք՝ սապիենսներս, հսկայական ուժ ենք կուտակել: Ու չնայած մեր բոլոր հայտնագործություններին, գյուտերին ու նվաճումներին՝ այժմ բախվել ենք գոյաբանական ճգնաժամի: Աշխարհը բնապահպանական կործանման եզրին է: Ապատեղեկատվությունն ահռելի չափի է հասել: Ու այս ամենի հենքին մենք գլխապատառ նետվում ենք դեպի ԱԲ դարաշրջան: Տեղեկատվական նոր ցանց, որը սպառնում է ոչնչացնել մեզ: Այսքան բանի հասնելուց հետո ինչո՞ւ ենք մենք՝ սապիենսներս, այդքան ինքնաոչնչացվող տեսակ:25 հունվարի, 2025 թ.