#30/2018
7 սեպտեմբերի, 2018 թ.
ԽմբագրականԱվագանու ընտրություններ. մրցավա՞զք, թե՞ մրցակցությունՀայաստանի անկախության տարիների գլխավոր փորձությունները միշտ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են եղել։ Ընտրությունների ժամանակ ձեւավորվել են թիմեր, որոնք ցանկացած եղանակով փորձել են հաղթել կամ գոնե ներկա լինել խորհրդարանում: Կամ էլ, վատագույն դեպքում, տեղավորվել ապագա նախագահի մերձակայքում։ Ընտրությունների ժամանակ թիմը մատուցում էր ծառայություններ եւ սպասում փոխհատուցման։ Սա է եղել Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական ինտրիգը եւ երկրի դժբախտությունների պատճառը:
ՎերլուծականՀայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը եւ ԱդրբեջանըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի նախօրեին կրքեր էին բռնկվել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Բոլոր կողմերից հնչում էր այն ամենը, ինչ հնարավոր էր ենթադրել Փաշինյան-Պուտին հանդիպման հետ կապված ակնկալիքների մասով: Հայաստանի նոր կառավարության ներքին քաղաքականությամբ Մոսկվայի մտահոգության եւ այդ առթիվ Հայաստանի վարչապետի պարզաբանումներից Ռուսաստանի ղեկավարության սպասելիքների մասին պաշտոնատար անձանց ու քաղաքագետների անկեղծ հայտարարություններն անցել էին նույնիսկ հումորի տարակարգը:
Ազատ ամբիոնՀեղափոխությունը ցույց տվեց ընդդիմադիր դաշտի սնանկությունըՀայաստանում երկար տարիներ իրական քաղաքականության բացակայության պայմաններում ստեղծվել էր գաղափարական վակուում: Քաղաքական գործընթացները հասցված էին զուտ իշխանության յուրացմանը եւ պահպանմանը՝ շարունակ ընդլայնվող նույն իշխանական թեւի վերարտադրման միջոցով: Ընդդիմությունն էլ այդ պայմաններում ուներ իրեն հատկացված հստակ դեր եւ հազվադեպ էր կարողանում շեղվել դիպաշարից:
Շաբաթվա անցուդարձՍեպտեմբերի 1-8Անցնող շաբաթվա ամենից հատկանշական թեման, որը լայն արձագանք գտավ սոցցանցերում եւ դարձավ քննադատության ու քննարկումների առարկա, Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի աղմկահարույց հայտարարությունն էր: Ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ում առկա իրավիճակին, Մարությանն այն բնութագրել է իբրեւ «սպիտակ ու սեւ» ուժերի հակադրություն, որտեղ, նրա խոսքով, իրենց թիմի դեմը «խաղ չկա»: «...Չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր…
Գրքի մեկնությունՄհեր Սահակյան, «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Հայաստանը»Լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի չինագիության ասոցիացիայի անդամ Մհեր Սահակյանի «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Հայաստանը» գիրքը։
ՀարցազրույցԱրմինե Ղազարյան. «Եթե առաջներում կայծակով են վախեցրել, ապա հիմա՝ մի մարդու կամ «մենք»-ի անփոխարինելիությամբ»«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը: