Ընթացիկ համար#43/2026
Համար

#31/2026

29 օգոստոսի, 2026 թ.

ԽմբագրականԹշնամու կերպարըԵթե նկատել եք, վերջին ժամանակներս՝ մասնավորապես հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ, դրանց ընթացքում եւ դրանցից հետո, կարծես, մեկեն շատացան «օտարերկրյա լրտեսների», «ազդեցության գործակալների» ու «պետական դավաճանների» բացահայտման դեպքերը։ Արդյո՞ք կապ ունեն այդ «բացահայտումները», կասկածելի, ըստ էության, ոչ օրինակարգ ընտրությունների հետ։ Պարզվում է՝ ունեն: Քանի որ թեման բնույթով բացառապես ակադեմիական է, հետեւաբար այն մասնագիտորեն վերծանելու հարցում մեզ «կօգնի» XX դարի (1906–1975) գերմանա-ամերիկյան ամենաազդեցիկ փիլիսոփաներից ու քաղաքական տեսաբաններից մեկը՝ Հաննա Արենդտը։29 օգոստոսի, 2026 թ.ՎերլուծականՓաշինյանը երկրի վիճակը բացատրում է ապաքաղաքական կատեգորիաներովՆրանք, ովքեր ուշադրությամբ ծանոթացել են Կառավարության առաջիկա հինգ տարվա ծրագրին, անշուշտ, նկատած կլինեն, որ այն հիմնված է այսպես կոչված՝ «Իրական Հայաստանի» եւ Չորրորդ Հանրապետության տեսլականների վրա, իսկ երեքուկես տասնամյակ առաջ կազմավորված Երրորդ Հանրապետության նպատակը երկրի ղեկավարը կապում է «պատմական արդարության վերականգնման» հետ: Նա միաժամանակ պնդում է, թե 2021 թվականին հանրությունն իրեն պարտադրել է վերանայել Երրորդ Հանրապետության գաղափարաբանությունը:Մանվել Սարգսյան29 օգոստոսի, 2026 թ.Ազատ ամբիոնԿգործի՞ պատերազմով վախեցնելու հնարքըԱԺ-ում բարձրաձայնվող որոշ հայտարարությունների համատեքստում ես տեսա մի թաքնված միտք, որը պատերազմի հայտարարություն էր ՔՊ-ի կողմից։ Նոր գրվող Սահմանադրության մասին ընդդիմադիր պատգամավորների հարցերին ՔՊ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի պատասխանների մեջ մի քանի անգամ հնչեցին «մենք ձեզ կհամոզենք…», «մենք կտանք այնպիսի բացատրություններ, որ…» ձեւակերպումները:Նաիրի Հոխիկյան29 օգոստոսի, 2026 թ.Շաբաթվա անցուդարձ22-29 օգոստոսի 2026թ.Շաբաթը հագեցած էր ներքաղաքական լարված իրադարձություններով, ինչը մասամբ պայմանավորված է իններորդ գումարման Ազգային ժողովի ամսեվերջյան նիստերին Փաշինյանի ներկայությամբ: Վերջինս նստաշրջանի անցած 16 նիստերին չէր մասնակցել, եւ ասելիքը, հավանաբար, կուտակվել էր կամ, ավելի շուտ, Ադրբեջանից պարտադրվող պահանջներն էին սեղմում: Օգոստոսի 24-ն ամեն դեպքում ծանր օր էր. Ազգային ժողովը հաստատեց Կառավարության 2026–2031թթ. ծրագիրը, բայց սա ոչ թե հերթական հնգամյա ծրագիր է, այլ ՀՀ-ի պետական ինքնությունը, արտաքին ուղեգիծն ու պատմաքաղաքական օրակարգը վերաձեւակերպելու իշխանական նախագիծ։29 օգոստոսի, 2026 թ.Գրքի մեկնությունԿառլոս Ռուիս Սաֆոն «Հրեշտակի խաղը»20-ական թվականների Բարսելոնայում անհնարին սիրո բովերով տարված երիտասարդ գրողն առաջարկ է ստանում ոմն խորհրդավոր հրատարակչից՝ գրելու մի այնպիսի գիրք, ինչպիսին երբեւէ չի եղել՝ փոխարենը խոստանալով նրան մեծ կարողություն:29 օգոստոսի, 2026 թ.