#32/2026
5 սեպտեմբերի, 2026 թ.
ԽմբագրականԽորհրդարանը եւ էթիկանԸնդունված է ասել, որ Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ամբիոնն է, ինչն ինքնին ենթադրում է պարտավորեցնող անվանում եւ պատվավոր առաքելություն: Այդ ամբիոնից արտաբերվող յուրաքանչյուր խոսք, ամեն բառ պետք է առանձնանան ոչ միայն քաղաքակիրթ ու հայեցի հնչեղությամբ, այլեւ իրենց ներսում կրեն խորիմաստ, ճշմարտացի, ուսուցողական բնույթի բովանդակություն: Խորհրդարանական մշակույթի մյուս անկապտելի մասը բարեվարքության ու վարքագծի կանոններն են եւ, հատկապես՝ դրանց պահպանումը: Ցավոք, ԱԺ նիստերի ժամանակ երկրի թիվ մեկ ամբիոնից հաճախ հնչում են անպատշաճ արտահայտություններ, ոչ կառուցողական բանավեճեր ու…
ՎերլուծականՀայ ազգը եւ պաշտպանական ռազմավարությունը (մաս I)Հայկական քաղաքակրթության առանձնահատկությունները քննելիս անհրաժեշտ է առանձին անդրադառնալ նրա պաշտպանական ռազմավարությանը, որը դարերի ընթացքում ձեւավորվել, կատարելագործվել եւ, ի վերջո, կազմակերպվածության բարձր աստիճանի էր հասել։ Թեեւ ռազմավարական ծրագրավորման արդի տեսությունների տեսանկյունից դրա առանձին բաղադրիչներ կարող են գնահատվել որպես խոցելի կամ սահմանափակ արդյունավետություն ունեցող, այն լիովին համապատասխանում էր Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական, քաղաքական եւ քաղաքակրթական իրողություններին։ Հենց այդ ռազմավարությունն էր, որ հազարամյակների ընթացքում դարձավ հայ ժողովրդի կենսագործունեության,…
Ազատ ամբիոնՌուսաստանը եւ մենքՆաիրի Հոխիկյան
Շաբաթվա անցուդարձ29 օգոստոսի - 5 սեպտեմբերի 2026թ.Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում` Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել նախ Փաշինյան-Ալիեւ, ապաեւ՝ Փաշինյան-Պուտին հանդիպումները, որոնց շուրջ նյութերը շաբաթվա հաջորդ բոլոր օրերին շարունակում էին մնալ հասարակության, փորձագիտական-վերլուծական հանրույթի ու մամուլի ուշադրության կենտրոնում: Առաջին հանդիպման արդյունքներով Երեւանն ու Բաքուն տարածել են նույնաբովանդակ հաղորդագրություններ, որոնք սովորաբար համաձայնեցված, համատեղ «գրաքննությամբ» անցած տեքստեր են լինում:
Գրքի մեկնությունՍաֆոն Կառլոս Ռուիս «Երկնքի գերին»Բարսելոնա, 1957 թվական: Դանիել Սեմպերեն եւ նրա ընկերն առերեսվելու են իրենց կյանքի մեծագույն մարտահրավերին: Հենց այն ժամանակ, երբ ամեն ինչ կարծես սկսում է պարզվել, մի չարագուշակ կերպար է այցելում Սեմպերեների գրախանութ եւ սպառնում բացահայտել այն սարսափելի գաղտնիքը, որն արդեն երկու տասնամյակ թաղված է քաղաքի մութ հիշողության մեջ: