#35/2026
26 սեպտեմբերի, 2026 թ.
ԽմբագրականԿրքոտ հռետորըԽորհրդարանական համակարգը, կամ, եթե կուզեք, մշակույթը անկախության ողջ շրջանում այդպես էլ մնաց պետական հաստատությունների հետնապահի դիրքերում եւ չկարողացավ պատշաճ կերպով իրականացնել ՀՀ կառավարման բարձրագույն մարմնի պատասխանատու առաքելությունը: Ավելին՝ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնի պատվավոր անուն ունեցող Ազգային ժողովը վերածվեց ներքաղաքական խժդժությունների, անձնական վիրավորանքի, փոխադարձ հայհոյախոսությունների ու փողոցային բառապաշարի գեներացման հարթակի: Այդ առումով ընթացիկ՝ 9-րդ գումարման խորհրդարանը գերազանցեց բոլոր նախորդներին: Իսկ դահլիճում անառողջ, նախահարձակ մթնոլորտ ստեղծողը մեկ մարդ է՝…
ՎերլուծականՀայաստանի անկախության հռչակման հարցի շուրջՀայկական պետականության պատմության մեջ հիշարժան ամսաթվերը հիշատակող օրերը «նշանավորվում» են բազմաթիվ ինքնահռչակ «ամենագետների» բարձրաձայն հայտարարություններով, որոնք պնդում են, թե նախապես գիտեին Խորհրդային Միության փլուզման եւ հայկական պետականության ձեւավորման բոլոր գաղտնիքները։ Սա հատկապես ակնհայտ է 2020թ. պատերազմում կրած պարտությունից եւ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո։ Առօրյա քաղաքական պատկերացումների վրա հիմնված այս գռեհիկ պարծենկոտությունները, որոնք լցնում են լրատվական ալիքները, գրեթե տեղ չեն թողնում Հայաստանի նորագույն պատմության որեւէ ողջամիտ քննարկման համար։
Ազատ ամբիոնՀայացքներս դեպի հայրենի տունԱրցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-նն էր: Մեքենան, որով դուրս եկանք, վարում էր թոռնիկս։ Աչքիս նա րոպեներով աճեց, ժամերով մեծացավ։ Հայրը դիրքերում էր։ Շտապ հոր մեքենայի ղեկը ձեռքն առավ, բայց մեր մտքով չանցավ, որ քաղաքից դուրս կգանք։ Հարազատ մարդիկ, որոնց ուղեկցությամբ ու առաջարկ-խորհուրդներով նա մեքենայով հետեւեց նրանց, եւ շուտով Մարտակերտը մնաց մեր հետեւում: Բայց դեպի ո՞ւր, մենք էլ չգիտեինք։ Նախապես շրջանի գյուղերից մեկը նկատի ունեցանք, բայց շուտով փոխվեց ուղին դեպի Ստեփանակերտ։ Անցանք այն տանկի կողքով, որ կրակահերթ էր բացել:
Շաբաթվա անցուդարձ19-26 սեպտեմբերի 2026թ.Այս շաբաթ Հայաստանում մեծ շուքով նշվեց Անկախության 35-րդ տարեդարձը, որին նվիրված գլխավոր տոնական միջոցառումը տեղի ունեցավ Երեւանի Հանրապետության բազմամարդ հրապարակում՝ սեպտեմբերի 21-ի երեկոյան, թեեւ հանրապետության ողջ տարածքում եւ մարզերում՝ այդ թվում Գյումրիում, միջոցառումների մեկնարկը տրվել էր ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին: Հատկանշական է, որ Անկախության 35-րդ տարեդարձն այս տարի համընկել էր հանրապետության հրապարակի 100-ամյա հոբելյանին, ինչով էլ, թերեւս, պայմանավորված էին մեկտեղված երկտոնի հանդիսավոր երեկոյի ճոխությունն ու մարդաշատությունը:
Գրքի մեկնությունՍտեֆանի Գարբեր «Մի անգամ՝ կոտրված սրտով»Ստեֆանի Գարբերը պատանեկան գրքերի ամերիկացի ժամանակակից հեղինակ է։ «Մի անգամ՝ կոտրված սրտով» երկը նրա նույնանուն եռագրության առաջին գիրքն է, որը հրատարակվել է 2021 թվականի սեպտեմբերի 28-ին: Գլխավոր հերոսուհին Էվանջելին Ֆոքսն է: Նա կոտրված սրտով մի որոշում է կայացնում, որն ամբողջովին փոխում է իր կյանքն ու տարբեր հետաքրքիր բացահայտումների տանում։ Վեպում պատկերված բոլոր կերպարներն ու իրադարձությունները հեղինակի երեւակայության արդյունք են: