#36/2023
14 հոկտեմբերի, 2023 թ.
ԽմբագրականԳազայում՝ ինչպես ԱրցախումԱրդի աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ միջազգային մամուլում երկու տեսակետ է շրջանառվում: Ըստ դրանցից մեկի՝ Երրորդ համաշխարհային պատերազմ է սպասվում, իսկ մյուսի պնդմամբ՝ Երրորդ համաշխարհայինն արդեն իսկ ընթանում է: Եվ, քանի որ առճակատման մեջ ներգրավված են միջուկային տերություններ, այդ պատճառով ռազմական ուղղակի բախումների չեն գնում, այլ պատերազմում են անուղղակի կերպով՝ միջնորդավորված:
ՎերլուծականԻ վերջո, ո՞վ է Ռուսաստանը՝ փրկի՞չ, թե՞ թշնամիԳրեթե անվիճարկելի է, որ Ռուսաստանի համար հայ ժողովուրդն ու նրա խնդիրները միշտ եղել են ընդամենը օսմանցիների եւ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու միջոց, եւ Հայաստանն ու հայերը երբեք ռուսական քաղաքականության թիրախ չեն եղել: Հայերը կարող են միայն տարաձայնություններ ունենալ ռուսական քաղաքականության մեթոդների շուրջ, որոնց լույսի տակ էլ ոմանք ի դեմս Ռուսաստանի՝ տեսնում են փրկչի, ոմանք՝ թշնամու։
Ազատ ամբիոնԱրցախը՝ մեր սրտերումՀնարավոր չէր Արցախը մեզ հետ բերել, բայց սրտում, մեր հիշողության մեջ ամուր նստած՝ դարեդար, սերնդեսերունդ կտանենք, որտեղ էլ գնանք, ու կպահենք՝ որպես սրբագույն մասունք։ Չեն փոշիանա անունները նրանց, ովքեր հանձնեցին մեր սրբազնացած երկիրը: Չարն էլ է միշտ ապրում անմեռ… ուրացողի կամ դավաճանի պիտակով կմնան նրանք պատմության մեջ։
Շաբաթվա անցուդարձ7-14 հոկտեմբերի 2023թ.Ընթացիկ շաբաթը մեկնարկեց լրատվադաշտում մեծ աղմուկ հանած մի թեմայի քննարկմամբ, որն առնչվում է դպրոցական «Հայոց պատմության» 7-րդ դասարանի նոր դասագրքում զետեղված քարտեզին, որտեղ գրքի հեղինակը՝ Սմբատ Հովհաննիսյանը, Տիգրան Մեծի ժամանակահատվածի՝ Ք. ա. 80 թվականի քարտեզի վրա ներկայացրել է ներկա աշխարհաքաղաքական քարտեզը՝ Թուրքիայի, Ռուսաստանի եւ, նույնիսկ, Ադրբեջանի տարածքներով, ընդ որում՝ վերջինիս տարածքում ներառելով Արցախը: Այս հանգամանքը լուրջ դժգոհություն էր առաջացրել թե՛ ոլորտի մասնագետների, թե՛ հասարակության լայն հատվածի շրջանում:
Գրքի մեկնությունԱգաթա Քրիստի «Թունավոր գրիչով ձեռքը»«Լավ օդ, հանգիստ կյանք, ոչ մի գործ. սա՛ է Ձեր դեղատոմսը». բժշկի այս խորհրդին հետեւելով՝ վնասվածքից կազդուրվող օդաչու Ջերի Բարթոնն ու նրա քույր Ջոաննան որոշում են տեղափոխվել Լիմսթոք: Դա աշխարհից կտրված մի խաղաղ գյուղաքաղաք էր, որտեղ երբեք ոչինչ չէր կատարվում ու որտեղ նրանք ոչ մի ծանոթ չունեին: