#37/2021
14 նոյեմբերի, 2021 թ.
ԽմբագրականՀայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մի քանի առանձնահատկություններՀայաստանում, ըստ էության, ներքին քաղաքականություն գոյություն չունի: Չեն քննարկվում տնտեսական զարգացման, ռազմաարդյունաբերության, ժողովրդագրության, հրատապ խնդիրները, ինչը գնալով վտանգավոր ընթացք է ստանում: Կարծես թե մոռացության է մատնված սոցիալական օրակարգը՝ հատկապես փախստականների, զոհվածների ընտանիքների, պատերազմում ծանր վիրավորում ստացածների անմխիթար վիճակը, ռազմագերիների եւ Բաքվում պահվող այլ անձանց վերադարձի՝ արդեն մեկ տարի չլուծվող հարցը, որոնց հանդեպ պարտավորություններ ունեն պետությունն ու հասարակությունը: Արտաքին պարտքը լեռան գագաթից գլորվող ձյունահյուսքի նման մեծանում է,…
ՎերլուծականԻշխանությունն ուզում է կոծկել պարտության իրական հանգամանքներըԱրցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի թեման առաջինը բացել էր ընդդիմությունը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ հայկական կողմի համար խիստ անբարենպաստ՝ մոսկովյան եռակողմ հայտարարությամբ պայմանավորված, հանրահավաքային պայքարի էր դուրս եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը»՝ նրան մեղադրելով դավաճանության մեջ: Այնուհետեւ քննիչ հանձնաժողովի գաղափարն ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրվեց հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց: Սակայն այս անգամ իշխանությունը՝ լավ հասկանալով…
Ազատ ամբիոնԶգուշացեք. «3+3»-ը թուրքական ծուղակ էԹուրքական 3+3 նախաձեռնությանը դրական արձագանքող հայ պաշտոնյաներին հիշեցնում եմ 13 տարի առաջ՝ 2008-ին տեղի ունեցած նմանատիպ դեպքի մասին, որի հետեւանքով Վրաստանը փաստացի դարձավ թուրքական վասալություն՝ ամբողջությամբ ընկնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի լծի տակ։
Շաբաթվա անցուդարձ6-13 նոյեմբերիԻնչպես կանխավ տեղեկացվել էր, նոյեմբերի 8-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքը, որն ընթացավ համազգային դիմադրություն ստեղծելու նշանաբանով: Ընդդիմադիր քաղաքական ուժը քաղաքացիներին կոչ արեց նման շարժում ձեւավորելու միջոցով հասնել իշխանափոխության, քանի որ երկիրը խայտառակ պարտության ու մեծ աղետի տարած իշխանությունը պատրաստվում է Հայաստանի շահերի հաշվին գնալ նոր զիջումների: Երկրորդ նախագահի ղեկավարած քաղաքական կառույցը վստահ է, որ միայն ազգային դիմադրության ձեւավորմամբ է հնարավոր երկրում իրավիճակ փոխել` ազգայինից մինչեւ սոցիալ-տնտեսական…
Գրքի մեկնությունԱլեսանդրո Բարիկկո, «Մետաքս»Ինքը՝ հեղինակը, այս ստեղծագործության մասին գրել է. «Սա վեպ չէ: Ոչ էլ պատմվածք: Սա պատմություն է: Սկսվում է մի մարդուց, որը կտրում է աշխարհը, եւ ավարտվում մի քամոտ օր, մի լճով, որն իր տեղում է: Մարդու անունը Էրվե Ժոնկուր է: Լճինը՝ հայտնի չէ: Կարելի էր ասել, որ սիրո պատմություն է: Բայց եթե միայն դա լիներ, իմաստ չէր ունենա այն պատմելը: Արանքում կան ցանկություններ, ցավեր, որ լավ գիտես՝ ինչ են, բայց իսկական անուններ չունես, որոնցով կոչես դրանք…»: