#39/2023
4 նոյեմբերի, 2023 թ.
ԽմբագրականՊետությունը, նախեւառաջ, քաղաքական նախագիծ էՎերջին շրջանում իշխանությունները հաճախ են սկսել խոսել պետության եւ հայրենիքի փոխկապակցվածության մասին՝ այդ համատեքստում ձեւակերպելով ուշագրավ մի ուղենիշ. պետությունը հայրենիքն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ: Եթե մի կողմ թողնենք մտքի պարզունակությունը, գուցեեւ այդպես է, բայց նախ պետք է հասկանալ, թե առհասարակ ինչ է պետությունը եւ դրանից բխող հաջորդ հարցը՝ ինչ պետություն ենք ուզում կառուցել:
Վերլուծական«Արցախը տվինք, մի հատ «ո՛ւֆ» չարինք…»Խանութի մուտքի մոտ երկու կին առանձնացած՝ խոսում էին: Խանութից դուրս էի գալիս, մի պահ ականջիս հասավ. «Արցախը տվինք, մի հատ «ո՛ւֆ» չարինք»,- ասողը կանանցից տարեցն էր: Մյուսը լուռ գլխով էր անում: Կինն ասել կուզեր, որ ժողովուրդը ընդվզման, ցավի որեւէ նշան ցույց չտվեց: Անշուշտ, մտածելու բան է՝ համազգային աղետի ավելի անհամարժեք ընկալում, քան եղավ Արցախը կորցնելուց հետո, դժվար է պատկերացնել: Ի՞նչ է կատարվում հասարակության հետ, այս ե՞րբ անտարբերության թմբիրը համակեց մեզ, եւ հայը դարձավ սեփական ազգի ընդհանուր ողբերգությանն ու վշտին, անգամ ֆիզիկական ոչնչացման փաստին անհաղորդ:
Ազատ ամբիոնՄեղավորներ փնտրեք, պարոնայք… դա ամենալավն է ձեզ հաջողվումԻնչո՞վ են մեղավոր բազում աղետներով անցած՝ Արցախից բռնի տեղահանվածները, որ սեպտեմբերից աշխատավարձեր, թոշակներ ու նպաստներ չեն ստանում։ Կարծում եմ՝ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար 50-հազարական դրամները, որ նախատեսվել են վերջերս, ամենեւին կապ չունեն մեր աշխատավարձերի հետ, երբ աշխատել ենք մինչեւ սեպտեմբերի 20-ը։
Շաբաթվա անցուդարձ28 հոկտեմբերի - 4 նոյեմբերի 2023թ.Նախորդ տարվանից ՀՀ-ում ներդրված Ոստիկանության պարեկային ծառայությունը, որը Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությունն է եւ, կարելի է ասել, նրա հպարտության առարկան, արդեն հասանելի է Հայաստանի բոլոր մարզերում: Հոկտեմբերի 28-ին գործադիրի ղեկավարը Կապանում մասնակցում էր պարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման նորամուտին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաեւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Գրքի մեկնությունԱննա Ախմատովա «Տարվա հինգերորդ այն եղանակը»«Տարվա հինգերորդ այն եղանակը». Աննա Ախմատովան հայտնի անուն է թե՛ իր հայրենիքում, թե՛ աշխարհում՝ որպես ռուսական մշակույթի ծաղկման «արծաթե դարի» ամենավառ ներկայացուցիչներից, առհասարակ, պոեզիայի խոշոր դեմքերից մեկը: Նրա գլխավոր թեման սերն է, որը ախմատովյան պոեզիայում դրսեւորվում է իր ամբողջ բազմազանությամբ ու հարստությամբ: