#39/2025
25 հոկտեմբերի, 2025 թ.
ԽմբագրականԹերարժեքության բարդույթՊատմականորեն եւ աշխարհագրորեն այնպես է դասավորվել, որ Հայաստանը երեք կողմից սահմանակցում է իսլամադավան երկրների՝ Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, եւ միայն մեկ կողմից՝ քրիստոնեական Վրաստանին: Հարեւանության այս անձեռակերտ կառուցվածքում ամենահաճախ շոշափվող հարցը հետեւյալն է. ինչո՞ւ Իրանում մշտապես հարգալից վերաբերմունք է դրսեւորվում մեր կրոնական մշակույթի, հավատի, եկեղեցու հանդեպ, իսկ Թուրքիայում եւ նրա կրտսեր եղբայր Ադրբեջանում հայկական եկեղեցիները կա՛մ ոչնչացվում են, կա՛մ վերածվում մզկիթի: Ինչպե՞ս հասկանալ իսլամ հարեւաններից մեկի հանդուրժողականությունը եւ մյուսի այլատյացությունը:
ՎերլուծականԴարձյալ թափարգել-պետությունների մասինՄեր հիմնական խնդիրն այն է, որ չունեինք եւ հիմա էլ չունենք հստակ պատկերացում, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքական քարտեզը: Հասարակության գերակշիռ մեծամասնությանը թվում է, թե երկրները պատահական կերպով են առաջանում ու վերանում: Այնինչ եթե քարտեզին ուշադիր նայենք՝ կտեսնենք, որ շատ երկրների սահմանների մի մասը քանոնով է գծված, եւ շատ երկրներ, անգամ՝ խոշորները, ինչ-որ գործառույթ են իրականացնում: Խոսքը սահմանների քաղաքական փիլիսոփայության մասին է:
Ազատ ամբիոնՀնար ունենան՝ հայերեն գրից էլ կհրաժարվենՉգիտեմ՝ ով ինչ է մտածում, բայց ես` որպես երկրով մտահոգ մեկը, ցնցված եմ այս «նորամուծությունից»: Ինչպե՞ս թե…
Շաբաթվա անցուդարձ18-25 հոկտեմբերի 2025թ.Աշխատանքային շաբաթվան նախորդող շաբաթ եւ կիրակի օրերը նշանավորվեցին ներքաղաքական ակտիվ գործընթացներով: Հոկտեմբերի 18-ին Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկեց 2026թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ ներկայացրած «Մեր ձեւով» շարժման հանրահավաքը՝ հաջակցություն ավելի քան չորս ամիս կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների։ «Փաստի» աղբյուրների համաձայն՝ հանրահավաքին մասնակցում էր շուրջ 30․000 քաղաքացի:
Գրքի մեկնությունԴավիթ Տոնոյան «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը»Հայաստանի պաշտպանության նախկին նախարար (2018թ. մայիս-2020թ. նոյեմբեր) եւ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ (2010թ. հոկտեմբեր-2017թ. փետրվար) Դավիթ Տոնոյանը մանրամասն անդրադառնում է կարեւոր հարցերի, որոնց մասին նախկինում չէր խոսել: