Ընթացիկ համար#43/2026
Համար

#4/2021

5 փետրվարի, 2021 թ.

Խմբագրական«Նոր Շվեդիա», «Նոր Ամերիկա», «Նոր Հայաստան»«Det nya landet»-ը շվեդերեն նշանակում է «Նոր երկիր», որի իմաստը «Նոր Շվեդիա» կառուցելն է, այսինքն՝ նոր արժեքների վրա հիմնված երկիր, որտեղ բոլորը բոլորին հանդուրժում են, հատկապես՝ վտարանդիներին, որտեղ ավանդական արժեքներին պետք է փոխարինեն նոր արժեքները։ Դա պետական քաղաքականություն է։ Ինչպես տեսնում ենք, Շվեդիայում «Նոր Շվեդիա» կառուցելու եւ «Հին Շվեդիան» մերժելու համար հեղափոխության կարիք չեղավ, ինչպես Հայաստանում, սակայն դրանից երեւույթի տրամաբանությունը չի փոխվում։5 փետրվարի, 2021 թ.ՎերլուծականՔոչարյանը խառնեց իշխանության խաղաթղթերըՀՀ երկրորդ նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն այլեւս կասկած չի հարուցում: Հունվարի 27-ին «5-րդ ալիք»-ին եւ հայաստանյան մի քանի կայքերի տված ծավալուն հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հաստատել է, որ իր քաղաքական թիմով կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ կհաղթի: Պատասխանելով հարցազրույցին ներկա լրագրողներից մեկի՝ Արցախի վերաբերյալ հարցին, նա նշել է, որ Արցախի պետականությանը սպառնացող վտանգն այսօր ամենացավոտ խնդիրներից է: «Արցախի պետականության բեկորներն են մնացել՝ եթե ազնիվ լինենք: Հնարավո՞ր է ինչ-որ բան փրկել: Հնարավոր է: Հնարավո՞ր է դա անել այս նույն գործիքակազմով,…Գեւորգ Բրուտենց5 փետրվարի, 2021 թ.Ազատ ամբիոնԵրբ բացակայում է վտանգի ընկալման զգացումըՄինչեւ 60-ական թվականները խորհրդային Հայաստանում Ցեղասպանության սինդրոմ ու պահանջատիրության գաղափարախոսություն՝ որպես ազգային գաղափար, ձեւակերպված չի եղել։ Դա Սփյուռքի, այսպես ասած, մենաշնորհն էր՝ հիմնականում Դաշնակցության շնորհիվ։Դանիել Փանունց5 փետրվարի, 2021 թ.Շաբաթվա անցուդարձ30 հունվարի - 6 փետրվարիՓետրվարի 1-ից մեկ ամսով բացվել է օդային թռիչքուղին Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն: Առաջին օրն իրականացվել է 6 չվերթ, այդ թվում 4-ը՝ Մոսկվա: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» եւ «Red Wings» ավիաընկերությունները: Ռուսաստան մեկնելու համար Հայաստանի քաղաքացիներն այլեւս չեն կարող ավիատոմս գնել 80 հազար ՀՀ դրամով. տոմսերի գներն անհամեմատ բարձրացել են։5 փետրվարի, 2021 թ.Գրքի մեկնությունՊաոլո Ջորդանո, «Համավարակ»Covid-19-ի համավարակն ամենակարեւոր առողջապահական արտակարգ վիճակն է: Իտալացի ֆիզիկոս եւ գրող Պաոլո Ջորդանոն մեկ գրքում համառոտ ներկայացնում է մերօրյա գերկապակցված աշխարհում վիրուսի տարածումը՝ ինչու է այն կարեւոր, ինչպես է ազդում մեզ վրա ու ինչպես պետք է արձագանքել:5 փետրվարի, 2021 թ.