Ընթացիկ համար#43/2026
Համար

#4/2026

31 հունվարի, 2026 թ.

ԽմբագրականԼույս՝ Իլհամի՞ց…Հունվարի 21-ին տեղի ունեցած՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտների առաջիկա միավորման մասին: «Խաղաղության ճանապարհով ընթացող երկու երկրների էներգետիկ համակարգերը աներկբա եւ միանշանակ միանալու են իրար ու փոխադարձաբար, նույն պայմաններով օգտվելու են ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման հնարավոր գործարքներից»,- վստահեցրել է նա:31 հունվարի, 2026 թ.ՎերլուծականԿդառնա՞ Միացյալ Նահանգները կայսրությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Նախեւառաջ՝ Ամերիկան» նախընտրական կարգախոսը ենթադրում էր, որ նրա ընտրության դեպքում Միացյալ Նահանգները աստիճանաբար դադարելու է հանդես գալ համաշխարհային «հրշեջի» դերում՝ վերաձեւելով իր արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու ԱՄՆ-ի պաշտպանական, ֆինանսական, մարդկային պաշարամիջոցները, քաղաքական եւ աշխարհաքաղաքական ազդեցությունն ուղղելու է բացառապես դեպի ամերիկյան շահերը, այլ ոչ թե սպասարկելու է համաշխարհային քաղաքականությանը կամ առանձին պետությունների շահերը։Նարինե Մկրտչյան31 հունվարի, 2026 թ.Ազատ ամբիոնԵրկու խոսք ուսուցչի մասինՀետաքրքիր է՝ միլիոններով պարգեւավճար ստացած այն պետական պաշտոնյաներից քանի՞սն են ատեստացիայով անցած՝ ինչպես ուսուցիչները։ Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ են ուսուցիչներն այս երկրում այսքան «դատապարտված», այսինքն՝ պիտի հաղթահարեն կամավոր ատեստացիան, որպեսզի ստանան որոշակի տարբերությամբ բարձր վարձատրություն։ Բայց, միեւնույն է, որքան էլ «քարից հաց քամեն»՝ ուսուցիչները չեն կարող հասնել այն իշխանականներին, չնայած մի ժամանակ վերջիններս նրանց առջեւ նստած՝ ուշիմ, անբարբառ աշակերտներ էին։Նատաշա Պողոսյան31 հունվարի, 2026 թ.Շաբաթվա անցուդարձ24-31 հունվարի 2026թ.Հունվարի 27-ն այլեւս Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է: Այդ մասին օրենքի նախագիծը հունվարի 20-ին ԱԺ-ում ընդունվեց նիստին ներկա պատգամավորների ձայների 69 կողմ եւ 15 դեմ հարաբերակցությամբ: Նախագիծը հեղինակել էին ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը եւ 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը: ԱԺ փոխխոսնակը նախօրեին տեղեկացրել էր, որ քվեարկությունից հետո օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման 10-րդ օրը, ինչպես սովորաբար, այլ՝ անմիջապես: Եվ այս հունվարի 27-ն արդեն օրենքի ուժով ոչ աշխատանքային օր էր հայտարարված:31 հունվարի, 2026 թ.Գրքի մեկնությունՀեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»«Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության, կենսախնդության ու լավատեսության գաղտնիքը եւ ինչ է իրականում նշանակում իկիգայը:31 հունվարի, 2026 թ.