#40/2021
4 դեկտեմբերի, 2021 թ.
ԽմբագրականՄեր ներքին ոխերիմ թշնամինՑանկացած կազմակերպությունում, նույնիսկ ամենափոքր հիմնարկում, գոյություն ունի որոշումներ ընդունելու ընթացակարգ, ինչը ենթադրում է թեմայի ուսումնասիրություն, փորձագիտական եզրակացություն, ռիսկերի գնահատում, այդ ամենի քննարկում, որից հետո որոշումը կայացվում է։ Ճակատագրական սխալի դեպքում որոշմանը մասնակից փորձագետները, գնահատողները եւ որոշում ընդունողները ենթարկվում են պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ հրաժարականներ, կամ հեռացումներ։ Սա սովորական ու հասկանալի ընթացակարգ է, որը գործում է փոքրիշատե համակարգված հաստատություններում։ Սակայն Հայաստանի դեպքում, որը մի ամբողջ պետություն է, անհայտ են…
ՎերլուծականՍոչի, նոյեմբերի 26. սուր հարցերը շրջանցելու նուրբ արվեստըՊարզվում է՝ մտավախություններն ու հոռետեսական կանխատեսումները, որոնք Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ գերիշխում էին ընդդիմադիր շրջանակներում, այնքան էլ հիմնազուրկ չէին: Երեք ժամ տեւողությամբ հանդիպումը տեղի ունեցավ նախ Պուտինի հետ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների առանձնազրույցների ձեւաչափով, ապաեւ՝ եռակողմ: Բանակցությունների նախօրեին Կրեմլը կարճ հաղորդագրությամբ ամփոփել էր հանդիպման օրակարգը՝ նշելով, որ ուշադրության կենտրոնում լինելու է տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը: Երեք առաջնորդները նաեւ հայտարարության տեքստ էին համաձայնեցրել, որը հրապարակվեց…
Ազատ ամբիոնԲոլորս հայ հավաքականության մասնիկ ենքԴեկտեմբերյան երկրաշարժի իններորդ օրը Հայաստան ժամանեց մարդասիրական օգնություն բերող ամերիկյան մի ինքնաթիռ՝ ուղեկից ունենալով բժիշկների ու ազգային գործիչների տարբեր խմբերի: Ամերիկահայ բժիշկների հետ էր հայագետ Ռիչարդ Հովհաննիսյանի տիկինը՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը: Որդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախնիների երկիր էր ուղեւորվում Ամերիկայի Հայկական համագումարի հանձնարարությամբ:
Շաբաթվա անցուդարձ27 նոյեմբերի - 4 դեկտեմբերիԿառավարության շենքի առջեւ արդեն երրորդ շաբաթն է՝ ամենօրյա ռեժիմով շարունակվում են արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների եւ քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնած Ազատագրական շարժման բողոքի գործողությունները, որոնք օրավերջին ամփոփվում են մարդաշատ հանրահավաքներով: Բողոքի ակցիաները սկիզբ էին առել Սոչիում Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումից մեկ շաբաթ առաջ: Ցուցարարները Կառավարությունից պահանջում են նախքան Փաշինյանի՝ Սոչի մեկնելը, հանրայնացնել առաջիկայում նախատեսվող սահմանագծման եւ սահմանազատման հանգամանքները, նոյեմբերի 26-ին ստորագրվելիք մյուս փաստաթղթերը, բացառել «միջանցքային տրամաբանությունը»,…
Գրքի մեկնությունԺան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյան, «Երրորդ սեռ»«Երրորդ սեռ»-ը ֆեմինիստական վեպ է, որի հերոսները բարդ ճակատագրերով կանայք են՝ տարբեր տարիքների դերասանուհիներ, որ ապրում են վերջին հարյուրամյակի տարբեր ժամանակահատվածներում եւ հասարակարգերում: Սակայն նրանց դրաման նույնն է՝ սիրել ու լինել սիրված, գնահատված եւ ապրել արժանապատիվ: