Ընթացիկ համար#43/2026
Համար

#41/2023

17 նոյեմբերի, 2023 թ.

Խմբագրական«Երկրային դրախտի» կենտրոնը փուչ դուրս եկավԽորհրդային Միության փլուզումից հետո, երբ ԱՄՆ առաջնորդությամբ նոր, միաբեւեռ աշխարհակարգ ձեւավորվեց, շատերը գրեթե հրաշքի սպասումներով էին համակվել: Մտածում էին, որ այն երկարաժամկետ կտրվածքով կվերափոխի աշխարհը, միջազգային հարաբերությունների որակը, կկառուցվեն մարդու իրավունքների ու ազատությունների, օրենքի գերակայության վրա հիմնված հասարակարգեր եւ պետություններ՝ անձեռնմխելի սահմաններով, ժողովուրդների ինքնորոշման իրավունքով, միջազգային իրավական ատյաններում միջպետական վեճերի երաշխավորված լուծումների գործիքակազմով:17 նոյեմբերի, 2023 թ.ՎերլուծականՎայ էն երկրին, որի վարչապետը Փաշինյանն է, իսկ սպարապետը՝ ՊապիկյանըԹերեւս՝ սխալված չենք լինի պնդել, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է կամ, որ նույնն է, ՀՀ քաղաքացիների չպաշտպանվածությունը: Սա նույնիսկ ապացուցման կարիք չունի՝ փաստերը բավականաչափ խոսուն են, եւ դրանցից մեկը ՀՀ զինված ուժերի այսօրվա թշվառ, բարձիթողի վիճակն է: Դժվար է հավատալ, որ խոսքը տարածաշրջանում երբեմնի ամենամարտունակ Հայոց բանակի մասին է՝ այն բանակի, որի անունը շուրջ քառորդ դար փայլուն հաղթանակների փառքով էր պսակված: Թե ինչ տեղի ունեցավ վերջին հինգ տարում բանակի ու նրա սպայակազմի հետ, թե ով եւ ինչու քայքայեց Հայոց բանակը՝ չգիտեն միայն աշխարհից ամենաանտեղյակները:Գեւորգ Բրուտենց17 նոյեմբերի, 2023 թ.Ազատ ամբիոնԱրցախ. խորտակված երազանքներՌուզաննա Դանիելյանը սեպտեմբերի պատերազմում կորցրել է եղբորը` Էդուարդին, եւ ամուսնուն` Գրիգորիին։ Ռուզաննան Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է։ Նրա հետ իմ երկխոսությունը շատ ծանր էր, երբ գիտեի, որ անչափելի մեծ ողբերգություն են ապրում ընտանիքներ, որտեղ անկատար նպատակներ են մնացել, բազում երազանքներ՝ խորտակվել։Նատաշա Պողոսյան17 նոյեմբերի, 2023 թ.Շաբաթվա անցուդարձ11-18 նոյեմբերի 2023թ.Նոյեմբերի 13-14-ը երկօրյա պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում գտնվող՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը Լոնդոնում հանդիպել է ՄԹ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի եւ ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքինտոշի հետ։ Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ այս այցն արտացոլում է վերջին շրջանում հայ-բրիտանական քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Ընդգծվել է, որ Լոնդոնի սրտում նոր եւ առավել ներկայանալի ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը վկայում է երկկողմ օրակարգն ընդլայնելու եւ առկա ներուժն առավելագույնս իրացնելու՝ երկուստեք պատրաստակամության մասին:17 նոյեմբերի, 2023 թ.Գրքի մեկնություն«Լոսից եկող կա՞» Նարե ԳալստյանՀՀ-ում նորից կապրի՞ առնվազն 3.5 միլիոն մարդ։ Բնակչության արտահոսքը՝ աշխատանքային, սոցիալական, կրթական այլ տիպի միգրացիան, որը հաճախ բնորոշվում է որպես արտագաղթ, անխուսափելի գործընթաց է։ Հանրապետության բնակչության բնական աճն էլ դանդաղում է տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմի պատճառով։ Լուծումը ներգաղթն է, լավագույն տարբերակը՝ հայրենադարձությունը։ Հնարավո՞ր է հայերի զանգվածային վերադարձ Հայաստան, ինչպես դա մի քանի անգամ եղավ 20-րդ դարում։17 նոյեմբերի, 2023 թ.