#42/2022
27 նոյեմբերի, 2022 թ.
ԽմբագրականՀայաստանը եւ հակաիրանական դաշինքըՄիջազգային հարաբերությունների շարժիչ ուժը շահերն են, որոնց կարելի է հետամուտ լինել տարբեր եղանակներով: Այդ նպատակների համար կարող են օգտագործվել գաղափարախոսությունները, տեղեկատվական պատերազմները, տնտեսական ճնշումները, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ուժի կիրառումը: Մեծ հաշվով՝ դա միշտ է եղել, ուղղակի ժամանակի ընթացքում փոխվել են տեխնոլոգիաներն ու հնարավորությունները, մնացած ամեն ինչը նույնն է:
ՎերլուծականԻշխանական բուրգը, կարծես թե, ներսից ճաքեր է տալիսՀայաստանում կառավարող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության 6-րդ համագումարի օրվանից գրեթե մեկ ամիս է անցել եւ, կարելի է ասել, արդեն հանդարտվել են նրա շուրջ «տաք» հետքերով հնչեցված թերեւդեմ կարծիքները, մարել են հույզերը: Անցած ժամանակը՝ կարճ լինելով հանդերձ, թույլ կտա ավելի սթափ գնահատել համաժողովից բխող եզրահանգումները: Քանի որ արդյունքների եւ ծրագրային առաջնահերթությունների մասին շատ է խոսվել ու քննարկվել, նպատակահարմար ենք համարում դրանք շրջանցելով՝ անդրադառնալ մի կարեւոր դիտանկյան, որը դուրս է մնացել խոր եւ պատշաճ հետազոտությունից:
Ազատ ամբիոնԱդրբեջան-Մալթա կոռուպցիոն գործարքների մութ անկյունները2017-ին Ադրբեջանի շուրջ երկու մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված միջազգային կոռուպցիոն բացահայտումների ու Եվրոպայի մասնակցությամբ փողերի լվացման հետ։
Շաբաթվա անցուդարձ19-26 նոյեմբերիՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ նոյեմբերի 19-20-ը աշխատանքային այցով ժամանել է Թունիս՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթաժողովին մասնակցելու եւ դրա ընթացքում գագաթաժողովի նախագահությունը Թունիսին փոխանցելու նպատակով (վերջին 4 տարիներին նախագահողը Հայաստանն էր): Փաշինյանը գագաթաժողովում հանդես է եկել ելույթով եւ այցի շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունեցել մի շարք երկրների՝ Ֆրանսիայի, Թունիսի, Կանադայի առաջնորդների, ինչպես նաեւ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ: Ջերբայում գործող՝ Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայացել էր «Մշակույթ եւ տեխնոլոգիա» խորագիրը կրող…
Գրքի մեկնությունԷշլի Վենս, «Իլոն Մասկ»Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները: