#42/2026
14 նոյեմբերի, 2026 թ.
ԽմբագրականՁոնդ` իզուրՆիկո´լ,
Ծնկի եկ, ձեռքդ՝ կրծքիդ, խաչ արա` մեջքդ սուրբ լեռան:
ՎերլուծականԹուրք-ադրբեջանական հակասությունները և Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական փոփոխություններըՑանկացած դաշնակիցներ չեն կարող ունենալ նույնական շահեր, որոնք պայմանավորված են աշխարհագրական դիրքով, տնտեսության կառուցվածքով, մշակութային, էթնիկ, կրոնական առանձնահատկություններով, ինչպես նաև՝ անվտանգային մարտահրավերներով։ Այս ամենից բխում է գլխավոր հարցը՝ իշխանության սուվերենությունը․ ով ում է պարտադրում իր կամքը և որոնք են այդ պարտադրանքի սահմանները։
Ազատ ամբիոնՇենքի հետևում մեռնելու սինդրոմըՄոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար։ Երիտասարդ մի հիմար տղա աղջիկների մոտ թիթիզանալու համար նետվում է բարձրահարկ շենքի տանիքից։ Գետնին՝ աղջիկների ոտքերի տակ, այդ աղջիկների հիացական հայացքների ներքո, վեր է կենում, շորերը թափ է տալիս՝ տպավորություն ստեղծելու, թե ինքը ամենակարող է։ Բայց գնում շենքի հետևը մեռնում է։
Շաբաթվա անցուդարձ7-14 նոյեմբերի 2026թ.Շաբաթվա ամենաքննարկվող իրավաքաղաքական իրադարձությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահն էր կալանավայրում։ Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել։ Ըստ «Փաստինֆո» լրատվական կայքի՝ դատավորն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ հանրային հրապարակումներում և պաշտպանական կողմի հայտարարություններում մեղադրյալի մահն անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու որոշման հետ, ինչը կասկածի տակ է դնում դատարանի անաչառությունն ու…
Գրքի մեկնությունՄիխայել Էնդե «Մոմո»Գերմանացի գրող Միխայել Էնդեի՝ 1973 թվականին հրատարակված «Մոմոն» հասցրել է սիրվել միլիոնավոր մարդկանց կողմից, ստանալ Գերմանիայի երիտասարդական գրականության մրցանակ, հայտնվել մեծ էկրաններին 2 անգամ՝ 1986 և 2025 թվականներին, և նույնիսկ դառնալ իտալական անիմացիոն ֆիլմ։ Հայ ընթերցողն այժմ կարող է վայելել հայկական շքեղ հրատարակությունը՝ հեղինակի պատկերազարդումներով։