#43/2020
27 դեկտեմբերի, 2020 թ.
ԽմբագրականՄենք բոլորս «Սերժ» ենք2018-ի իշխանափոխությունը շատերը հեղափոխություն են անվանում, սակայն դա դեռ քննարկելու հարց է: Ցանկացած հեղափոխություն, ինչպես հայտնի է, ունի իր անվանումը։ Օրինակ՝ 17-րդ դարի անգլիական հեղափոխությունն անվանում են «Պանծալի հեղափոխություն», ֆրանսիական հեղափոխությունը՝ «Ֆրանսիական մեծ հեղափոխություն», իսկ 21-րդ դարում հեղափոխությունները սկսել են անվանվել ռոմանտիկ անուններով՝ վրացական «Վարդերի հեղափոխություն», «Արաբական գարուն», «Կակաչների հեղափոխություն», «Արժանապատվության հեղափոխություն» եւ այլն, ցուցակը կարելի է շարունակել:
ՎերլուծականԴեմարկացիա. սահմանազատո՞ւմ, թե՞ հողահանձնումՄոսկվայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Պուտին-Փաշինյան-Ալիեւ համատեղ փաստաթղթի՝ բոլորիս հայտնի պարտվողական հայտարարության ստորագրումը, ինչպես երեւում է, Նիկոլ Փաշինյանի վերջին անխոհեմ քայլը չէ: Սխալներն ու բացթողումները շարունակվում են ժամ առ ժամ՝ հայկական տարածքները մասեմաս հանձնելուց մինչեւ խաղաղ հայ ազգաբնակչության անվտանգությանը եւ ֆիզիկական գոյությանը սպառնացող խնդիրներ, որոնցից ամենահրատապը հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման շուրջ ծավալված ոչ հայանպաստ գործընթացներն են: Դրանք սկիզբ առան նոյեմբերի 26-ին Սոթքի ոսկու հանքավայր ազերիների անակնկալ ներխուժումից եւ հասան մինչեւ…
Ազատ ամբիոն«Անորոշ խոսքի» դեստրուկցիանՀստակություն չունեցող, ոչ միանշանակ, անորոշ արտահայտությունները, առաջարկները, նախագծերը եւ այլն (հետայսու կանվանենք դրանք որպես «անորոշ խոսք») պոտենցիալ շահարկումների առիթ են ինչպես դրանց հեղինակների, այնպես էլ վերջիններիս ընդդիմախոսների համար: Բանն այն է, որ «անորոշ խոսքը» կարելի է մեկնաբանել այնպես, ինչպես ձեռնտու է մեկնաբանողին կամ այնպես, ինչպես մեկնաբանողը պատկերացրել (վերծանել) է այն իր մտքում, ինչը կարող է դժգոհություն, անհամաձայնություն, զայրույթ առաջացնել այդպիսի խոսքի սեփական, դիմացինի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն ունեցողների մոտ: Այդ իսկ պատճառով քաղաքական կյանքում…
Շաբաթվա անցուդարձ19-26 դեկտեմբերիԴեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախաձեռնված սգո երթը վերածվեց ամոթալի ֆարսի: Կառավարության շենքից Փաշինյանի դուրս գալը հրապարակում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով ու «Նիկո՛լ վարչապետ» բացականչություններով։ Ողջ երթի ընթացքում Փաշինյանը շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծաթիվ աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչ երթը կհասներ Եռաբլուր, պանթեոն բերվեցին ոստիկանական ստորաբաժանումներ, այդ թվում` կարմիր բերետավորներ: Առավոտից այնտեղ գտնվող ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները Փաշինյանին դիմավորեցին «Նիկո՛լ դավաճան»,…
Գրքի մեկնությունՔեթրին Ինգրամ, «Այսպիսին է Դալին»Իսպանիայի ծովափնյա Քադակես քաղաքի գրոսեսկային ժայռերը, իրականի եւ վերիրականի սահմանը տեղ-տեղ միախառնող կամ առանձնացնող լազուր ծովը եւ Տրամոնտանա քամուց գրգռված պրպտուն միտքը, միջերկրածովյան համեղ արեւի հետ եփվելով ֆլոյդյան երազների մեկնության ջեռոցում, մի պայթյունավտանգ կերպար ստեղծեցին` քսաներորդ դարի գեղանկարչությունն ուղենշող նկարչին` Սալվադոր Դալիին: