Ընթացիկ համար#43/2026
Համար

#43/2022

4 դեկտեմբերի, 2022 թ.

ԽմբագրականՔաղաքական նոր համակարգի ձեւավորումն այլընտրանք չունիՀայաստանի քաղաքական համակարգը կարելի է համարել վերջնականապես տապալված: Թե՛ գործող իշխանությունը, թե՛ խորհրդարանային ընդդիմությունը հանրության մեջ չունեն դույզն-ինչ վստահություն, եւ սխալ կլիներ ասել, թե այս ամենի հանգրվանային փուլը 2018-ի իշխանափոխությունն է: Եթե մինչ այդ ամեն ինչ կարգին լիներ, ապա չորսուկես տարվա վաղեմության իրադարձությունները, թերեւս, տեղի չունենային: Այնպես որ, 2018-ն ընդամենը քաղաքական համակարգի ձախողման հերթական ու նշանային հանգրվանն էր:4 դեկտեմբերի, 2022 թ.ՎերլուծականՕրենք՝ ապացույցները ոչնչացնելու եւ չդատվելու մասինԹվում է՝ ՀՀ կառավարության կայացրած արտասովոր որոշումով կամ ժամանակավրեպ, անպատեհ օրենսդրական նախաձեռնությամբ այլեւս ոչ ոքի չես զարմացնի: Բայց՝ ոչ: Զարմացնելու՝ մեր գործադիրի հնարամտությունը շատ ավելի համապարփակ է, քան կարելի է պատկերացնել: Այս անգամ հանրությանը զարմացնելու առիթը նոյեմբերի 24-ի նիստում միաձայն հաստատված ու հրատապության ընթացակարգով ԱԺ ներկայացված օրինագծերի փաթեթն էր՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» վերտառությամբ:Գեւորգ Բրուտենց4 դեկտեմբերի, 2022 թ.Ազատ ամբիոն«Պյատիչո՞կ», թե՞ «Արագիլ»Միշտ ուշադրություն եմ դարձրել հատկապես Ստեփանակերտի սրճարանների, խանութների, հյուրանոցների եւ նմանատիպ այլ վայրերի անվանումներին։ Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե հինավուրց հայկական բնակավայրում ես, այլ, ասենք, արեւմտյան մի քաղաքում։ «Բոստոն», «Բարդակ», «Ցենտրալ», «Բիաջո», «Նաթիոնալ», «Ռեզոն», «Նակալի», «Ֆուդ-մուդ», «Ֆենիքս», «Կապիտալ», «Սան Ռեմո», «Ֆլորենս», «Ռենեսանս», «Կվադրո»։ Քիչ չեն նաեւ ռուսական անվանումները՝ «Նաբերեժնայա», «Պյատիչոկ», «Դետսկի միր» եւ այլն։Նաիրի Հոխիկյան4 դեկտեմբերի, 2022 թ.Շաբաթվա անցուդարձ26 նոյեմբերի - 3 դեկտեմբերիԱնցած շաբաթավերջին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա ձեւաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Խնդիրն այն է, որ Փաշինյանը համաձայնել էր հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցության պայմանով, ինչին Ալիեւը կտրականապես դեմ է. «Սա նշանակում է, որ բրյուսելյան հանդիպումը տեղի չի ունենա»,- նախօրեին՝ նոյեմբերի 25-ին, Բաքվում ընթացող միջազգային համաժողովում հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նա ընդգծել է, որ «հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում» որդեգրելու բերումով Ֆրանսիան այլեւս չի կարող մասնակցել…4 դեկտեմբերի, 2022 թ.Գրքի մեկնությունԱշոտ Աղաբաբյան, «Գաղութ»Աշոտ Աղաբաբյանի 7-րդ գիրքն է: Նախորդ 6-ը մեծ ճանաչում գտած վեպեր են: Սույն գործը անկախ Հայաստանի 90-ականների հիշարժան դեպքերի, իրադարձությունների տարեգրությունն է՝ ականատես-գրողի վավերագրական, հավաստի տվյալներով: Յոթ մասից բաղկացած գրքի «Գաղութը» գլխում ՀՀ բանտերի, գաղութների իրավիճակն ու գողական աշխարհի նիստուկացն է, որի վկան է եղել հեղինակը՝ պարբերաբար շրջագայելով բանտերում եւ գրողի քննախույզ հայացքով հետազոտելով կալանավորների աննախանձելի միջավայրը։4 դեկտեմբերի, 2022 թ.