#44/2025
29 նոյեմբերի, 2025 թ.
ԽմբագրականՂազախական ցորենԱդրբեջանի տարածքով բերված ղազախական ցորենի թեման տարակարծությունների կծիկ է դարձել: Իշխանություններն այն ներկայացնում են իբրեւ մեծագույն, դարակազմիկ իրադարձություն, իսկ ընդդիմախոսների ընկալմամբ՝ Հայաստան ներկրված ղազախական ցորենը ցածրակարգ, ուտելու համար ոչ պիտանի հացահատիկ է, որը գործածական է սոսկ որպես անասնակեր: Բայց անվտանգության տեղական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ, չնայած 4-րդ կարգի լինելուն՝ այդ ցորենը հացամթերքի արտադրության մեջ լայն կիրառություն ունի, այսինքն՝ լիովին անվտանգ է: Միջազգային փորձաքննությունը, սակայն, հակառակ պատկերն է վերհանում:
ՎերլուծականԱրժանապատվություն եւ նպատակահարմարությունԱշխարհում կարեւոր զարգացումներ են ծավալվում։ Գազայի հատվածի բնակիչները անհավանական ինքնազոհաբերությամբ ստիպեցին իրենց թշնամիներին՝ հրաժարվել սեփական հողից իրենց վտարելու ծրագրերից։ Այժմ այս մարդկանց ստիպում են ապրել ինչ-որ «համընդհանուր» ապագայով։ Ազատ ժողովրդի արժանապատվության եւ նրանց պարտադրված նպատակահարմարության միջեւ ընտրության խնդիրը չի լուծվել։ Այս պարտադրված նպատակահարմարությունը նույնպես օդից չի ընկել. հին սկզբունքների վրա հիմնված աշխարհը փլուզվել է՝ թողնելով միայն նպատակահարմարությունը, ինչպես այն հասկացել են այս աշխարհի նախկին ճարտարապետները։ Թե ինչով կավարտվի սա՝ ոչ ոք չգիտի։
Ազատ ամբիոնԿշեռքի նժարին դրված կյանքեր…Ասացի՝ խուսափեմ արցախցիների բնակարանային ապահովման նոր նախագծի մասին կարծիք արտահայտելուց, երբ անհասկանալի հարցեր էլ կան, բայց չստացվեց այդ խայտառակության կողքով անտարբեր անցնել՝ չնայած նախագիծը կյանքի կոչողների համար շատ փայլուն փաստաթուղթ է հավանաբար։ Ժողովուրդը մի խոսք ունի՝ «Կուշտը սովածին մանր է բրդում»: Արցախցիներիս այս վիճակի մասին է ասված:
Շաբաթվա անցուդարձ22-29 նոյեմբերի 2025թ.Միացյալ նահանգների 27 սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի եւ Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ, ինչպես նաեւ Սենատի դեմոկրատական խմբի առաջնորդ Չաք Շումերի աջակցությամբ, նամակ են հասցեագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիների եւ քաղաքական առաջնորդների անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը։ Նամակում Թրամփի վարչակազմին կոչ է արվում նաեւ պահանջել, որ միջազգային դիտորդները մուտք ստանան Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններին, ինչպեսեւ կիրառել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր…
Գրքի մեկնությունՊասկալ Բրուքներ «Իմ փոքրիկ ամուսինը»Ժամանակակից հեքիաթ՝ մեծերի մասին ու մեծերի համար։ Այս գիրքը սերունդների միջեւ հավերժական ու ծանր պայքարի մասին է, կյանքի ու մահվան փիլիսոփայական մեկնաբանություն է փոքրիկ տղամարդու ողբերգական ճակատագրի միջոցով։