Ընթացիկ համար#43/2026
Համար

#45/2018

29 դեկտեմբերի, 2018 թ.

ԽմբագրականՊահանջվում է քաղաքական օրակարգԱպրիլյան իշխանափոխությունից ի վեր` ներքաղաքական ցնցումներով ուղեկցվող փոփոխություններին զուգընթաց, սկսեցին արտաքին քաղաքական զարգացումները:29 դեկտեմբերի, 2018 թ.ՎերլուծականՀայաստան 2018. առասպելների փլուզման ժամանակը2018-ը մոտենում է ավարտին: Հայաստանում դա նշանակում է 1988թ. ղարաբաղյան շարժման արդյունքում ծնված քաղաքական դասի տիրապետության երեսնամյա ժամանակաշրջանի ավարտը: Երկիրն անցավ ողջ շրջափուլը. ավտորիտար համակարգի ստեղծումից (1996), «ռազմական օլիգարխիայի» վերելքից եւ անկումից (1997-99), քրեաօլիգարխիկ վարչակարգի արմատավորումից (2003-2018) մինչեւ «թավշյա» հեղափոխություն (2018): Կառավարման համակարգից դուրս մղված քաղաքական դասի հետ մեկտեղ պատմության գիրկն անցան քաղաքական կյանքում արմատացած քաղաքական պայքարի գաղափարներն ու մեթոդները: Ավարտվեց ազատ ընտրությունների բացակայության պայմաններում երկարատեւ…Մանվել Սարգսյան29 դեկտեմբերի, 2018 թ.Ազատ ամբիոնԽնդիրների ձեւակերպման հրամայականըՆկատած կլինեք՝ բոլոր կայացած պետությունները խոսում են սեփական խնդիրներից, իսկ չկայացածներն՝ ուրիշների: Պատճառը շատ պարզ է. չկայացած երկրների խնդիրը հենց իշխանությունն է, իսկ խնդիրների բարձրաձայնմամբ սեփական ուղղությամբ քարեր նետելը ոչ մի իշխանության համար հաճելի կամ նպատակահարմար լինել չի կարող: Հետեւապես՝ նման երկրներում ընտրվում է խնդիրները «լռեցնելու», իրողությունները սրբագրելու, փաստերն աղավաղելու եւ թվանկարչության դիմելու ուղին: Իսկ լեգիտիմության բացակայության պայմաններում իշխանություններն առաջնորդվում են մերձավորների շուրթերով իրենց չեղած արժանիքները եւ, մասնավորապես, անսխալականությունը…Մարինա Մուրադյան29 դեկտեմբերի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձԴեկտեմբերի 22-29Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Կրեմլում կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Օրակարգում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանը վերաբերող հարցեր էին: Հանդիպումը սկսելիս Ռուսաստանի նախագահը նախ շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավարին՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, եւ հաջողություն մաղթել նրան։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ Հայաստանը դրական է…29 դեկտեմբերի, 2018 թ.Գրքի մեկնություն«Քառյակներ», Օմար ԽայամՕմար Խայամը (1040-1129) իրանական պոեզիայի չորս նշանավոր գագաթներից է (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ): Լինելով իր ժամանակի ճանաչված գիտնականներից մեկը՝ նա այսօր աշխարհում հայտնի է նաեւ որպես արեւելյան մեծանուն իմաստուն, ում հատուկ են լայն մտահորիզոնը, խորն ու պրպտուն միտքը, ընդամենը մի քանի տողի մեջ ասելիքը սեղմ ու դիպուկ, գեղեցիկ ու տպավորիչ ձեւակերպելու զարմանալի կարողությունը: Ահա թե ինչու արդեն քանի՜ հարյուրամյակ հետաքրքրությունը նրա անձի ու ստեղծագործության հանդեպ չի մարում:29 դեկտեմբերի, 2018 թ.