#45/2023
16 դեկտեմբերի, 2023 թ.
ԽմբագրականԱլիեւը՝ երկու քարի արանքում…Այն, ինչ հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցավ 2018-ից հետո՝ ներառյալ 44-օրյա պատերազմը, հիմնականում պայմանավորված էր հաղորդակցությունների խնդրով։ Մի շարք հանգամանքների բերումով (պատժամիջոցների շրջանցում, գազամուղ եւ այլն) Ռուսաստանը կարիք ուներ սերտացնելու հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչպես նաեւ Ադրբեջանով դուրս գալու Իրան ու Պարսից ծոց։
ՎերլուծականԱրտահերթ ընտրությունները եւ ՔՊ-ի խորտակվող նավըՎերջին ամիսներին Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում հաճախադեպ են դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայի լուսաբանումները: Զանգվածային լրատվության միջոցների տեղեկացմամբ՝ իշխանություններն այս օրերին շահագրգռությամբ քննարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հարցը՝ նպատակ ունենալով այդկերպ ամրապնդել իրենց դիրքերը իշխանական բուրգում:
Ազատ ամբիոնԻմաստության լույսը՝ սերունդներին…Որպես մանկավարժ՝ մի քանի դիտարկում. Արժեք չունի ոչ մի ատեստավորում, ոչ մի դասընթաց, ոչ մի վկայականի, թե հավաստագրի ձեռքբերում, ոչ մի որակավորման տարակարգ, թափուր տեղի ոչ մի մրցույթ, եթե ուսուցիչը գիտելիք չի փոխանցում աշակերտին։ Հակառակ դեպքում՝ եթե գիտելիք չունի, ինչո՞ւ է մտնում դասարան եւ «հաշմանդամ» դարձնում իր առջեւ նստած աշակերտներին։
Շաբաթվա անցուդարձ9-16 դեկտեմբերի 2023թ.Հայաստանում ՏԻՄ-երի լիակատար «քպականացման» համար իշխանությունների պայքարն այս շաբաթվա ընթացքում շարունակվում էր: Եվ այն, ինչ Ալավերդիում տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ, նույնը բովանդակային առումով կրկնվեց Գյումրիում, սակայն ավելի մեղմ, հնարավորինս աննկատ եւ, փառք Աստծո, առանց ոստիկանական բռնի միջամտությունների: Գյումրին ՀՀ երկրորդ խոշոր քաղաքն է, որտեղ ուժային միջոցների դիմելը խելքից դուրս մեծ արկածախնդրություն կլիներ՝ գոնե այդքանը, բարեբախտաբար, ՔՊ-ական «անհայրենիքների» խմբակը հասկացավ, չնայած դրանից խնդրի էությունը ոչ մի կերպ չի փոխվում:
Գրքի մեկնությունԻսաբել Ալյենդե «Ոգիների տունը»«Եվ որքան հեռանում էր, այնքան ավելի էի ես նրա սիրո կարիքը զգում։ Այդ թափանցիկ կինը զեփյուռի նման անցնում էր կողքովս, եւ ինչքան էլ երկու ձեռքով պահեի ու կոպտորեն գրկեի նրան, պահել չէի կարողանում։ Նրա հոգին ինձ հետ չէր»։