#45/2025
6 դեկտեմբերի, 2025 թ.
ԽմբագրականԽառնակիչներԵթե աշխարհում սոցհարցում անցկացվեր, թե որն է, ըստ ձեզ, մարդու բնավորության ամենաանտանելի գիծը, կարելի է սխալվելու չնչին հավանականությամբ կանխագուշակել հարցվածների մեծ մասի պատասխանը. դա կլիներ խառնակչությունը: Մեկը կարող է դա համարել վատ դաստիարակություն, մյուսը՝ սխալ վարքագիծ, երրորդը՝ մեկ այլ բան, բայց դրանից խնդրի էությունը չէր փոխվի: Խառնակիչներ միշտ եղել են, հիմա էլ կան հանրային կյանքի գրեթե ամեն ոլորտում, մարդու կենսագործունեության բոլոր օղակներում՝ սկսած ամենափոքր հիմնարկ-ձեռնարկությունից, մինչեւ ամենամեծ պետական հաստատություն: Անգամ հարեւանության մեջ են հանդիպում խառնակիչներ, որոնք…
ՎերլուծականՆախընտրական մտորումներ. ՀՀ-ում առողջ մտքի սով էՀայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է, ինչը հետեւանք է գործող իշխանության կողմից հետզհետե սաստկացող հալածանքների, ձերբակալությունների ու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կամայական այլ գործողությունների: 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական խմբակը ոչ միայն ատելության, վախի ու խուճապի մթնոլորտ է գեներացնում երկրում, այլեւ շինծու քրեական գործերի հիմքով Քրեակատարողական հիմնարկները լցնում է իր հավանական հակառակորդներով ու նրանց աջակիցներով, որոնցից շատ է վախենում:
Ազատ ամբիոնՔինախնդիր մի ստորագրություն, եւ…Այն, ինչ կատարվում է մեր շուրջը, խոսելու առիթ է տալիս, բայց լռում եմ, երբ չգիտեմ` ինչից խոսել եւ ինչքան խոսել… Երբեմն էլ ամոթից եմ լռում՝ մտածելով, որ այլեւս խոսելու տեղ անգամ չեն թողել: Կառավարությունն ամեն ինչի համար ֆինանսական միջոցներ գտնում է, բայց ոչ հանրության ամենախոցելի խմբի՝ կենսաթոշակառուների համար: Ավելին՝ արդեն խոսակցություններ կան դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների հնարավոր ուշացման մասին, ինչը խիստ մտահոգիչ է:
Շաբաթվա անցուդարձ29 նոյեմբերի - 6 դեկտեմբերի 2025թ․Եկող տարվա բյուջետային քննարկումների վերջին ակորդը ֆինանսական թիվ մեկ փաստաթղթի օրինագծի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն էր: Դեռ բյուջետային տարին չավարտված՝ նա լավատեսորեն է տրամադրված ավարտվող տարվա բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով: «Պիտի ասեմ՝ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրիլիոն 542 միլիարդ դրամով կամ 133%-ով։ Սա շատ լավ ցուցանիշ է»,- ասել է Փաշինյանը՝ ընգծելով, որ այս տարվա բյուջեի ավելացած մասը 2017 թվականի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն էր:
Գրքի մեկնությունՀայկ Խաչատրյան «Հայկական տեղանվանապատում»«Հայկական տեղանվանապատում»-ը յուրօրինակ հանրագիտարան-գանձարան է, որում հեղինակը անուն առ անուն նկարագրում է Հայոց աշխարհի տեղանունները՝ պատմական, աշխարհագրական տեղեկությունները եւ լեզվաբանական բացատրությունները՝ համեմելով ավանդապատումներով ու ժողովրդական ասքերով: Ստորեւ՝ մեկ հատված գրքից.