Ընթացիկ համար#43/2026
Համար

#46/2022

25 դեկտեմբերի, 2022 թ.

ԽմբագրականՆոր քաղաքական ուժի պահանջը հասունացել էՀայաստանի քաղաքական միտքը (եթե այդպիսին երբեւէ ունեցել ենք) վերադառնում է իր ակունքներին՝ պետականությունից զուրկ ժողովրդին բնորոշ վարքագծին: Սա նշանակում է արտաքին եւ ներքին համակարգված քաղաքականություն վարելու, պետության շահերին համահունչ արտաքին քաղաքական ուղեգիծ որդեգրելու, պետական-կառավարչական կառույցները ժամանակի պահանջների ոգով կայացնելու փոխարեն ընտրել «միջազգային հանրության» օգնությանը դիմելու գործելաոճ՝ ապավինելով այլոց բարեհաճությանը:25 դեկտեմբերի, 2022 թ.ՎերլուծականԱյն մասին, թե ովքեր են «Լաչինի միջանցքի» գլխավոր շահառուները«Լաչինի միջանցքի» շուրջ զարգացումները նոր, հետաքրքիր դրսեւորումներ են ի ցույց դնում: Պարզվում է՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու շրջափակման համատեքստում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերը հենց այնպես չեն հայտնվել այս էժանագին «բեմադրության» հեղինակների թիրախում: Օրվա մամուլն այդ մասին նոր բացահայտումներ է անում՝ հղում կատարելով մի շարք բաց աղբյուրների վրա:Գեւորգ Բրուտենց25 դեկտեմբերի, 2022 թ.Ազատ ամբիոնԹող կարդա՛ն վիճող ամուսինները…Վիճեցին երիտասարդ ամուսինները երեկոյան եւ միմյանց ասացին շատ կտրուկ ու վիրավորական արտահայտություններ։ Վիճաբանության սրացման պատճառով չէին հասկանում միմյանց, եւ նրանք մոռացան այն սիրո մասին, որ ունեին։ Առավոտյան վաղ ամուսինը պետք է գնար աշխատանքի, սակայն սրտում ծանրացած բեռ կար եւ կար մեծ տխրություն։ Գիշերվա ընթացքում հասկացել էր սխալը, մոտեցավ կնոջը համբուրելու՝ տնից դուրս գալուց առաջ։ Կինը քնած չէր, բայց ձեւացրեց եւ շրջեց դեմքը։ Վիրավորանքը խորն էր նաեւ կնոջ սրտում։Ծովիկ Դավթյան25 դեկտեմբերի, 2022 թ.Շաբաթվա անցուդարձ17-24 դեկտեմբերիՌԴ պաշտպանության նախարարության դեկտեմբերի 19-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ բանակցային գործընթացը, որն առնչվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ երթեւեկությունը վերսկսելու խնդրին: Ըստ այդմ՝ երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Լաչինի միջանցքում, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում։ Ապահովվել է ուխտավորների ուղեկցումը Ամարասի եւ Գանձասարի վանքեր։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ կամ սադրանքներ չեն արձանագրվել»,- մասնավորապես…25 դեկտեմբերի, 2022 թ.Գրքի մեկնությունՏիգրան Հայրապետյան, «Երրորդ աշխարհամարտի մատույցներում»Սա վաղամեռ հեղինակի քաղաքագիտական ժառանգությունն ամփոփող քառահատորյակի երկրորդ գիրքն է: Բացառիկ, մի շարք առումներով մարգարեական վերլուծությունների գաղափարական առանցքում աշխարհի շրջապտույտն է՝ հնարավոր նոր, մեծ պատերազմի ուրվականով, որի թելադրանքով հայկական պետության համար կարեւորագույն փորձություն են հարաբերությունները Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Միջին Արեւելքի հետ։25 դեկտեմբերի, 2022 թ.