#46/2024
21 դեկտեմբերի, 2024 թ.
ԽմբագրականՍիրիական խմորՍիրիայի արաբական հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կամ պայմանականորեն ասած՝ 2024 թվականի «Սիրիական խմորը» դեռ սպասում է իր ժրաջան հետազոտողին, որպեսզի թեմային առնչվող նյութը ամբողջականացվի, հասցվի իր տրամաբանական ավարտին, եւ հստակեցվեն բոլոր հանգամանքները: Այսուհանդերձ՝ նախնական որոշակի եզրահանգումների կարելի է գալ, մասնավորապես՝ Հարավային Կովկասի եւ, առաջին հերթին, Հայաստանի հետ սիրիական դեպքերի կապի ու ազդեցության համատեքստում:
ՎերլուծականՔՊ-ում շունը տիրոջը չի ճանաչում…Տեւական ժամանակ իշխող քաղաքական ուժը «ռազբորկաների» ու ներքին գզվռտոցների մեջ է: 2018-ին փողոցից իշխանության եկած խաժամուժը, որ ուսապարկերից բացի ոչինչ չուներ, եւ որոնց միավորում էր «ոհմակային» համերաշխությունը, այսօր լկտիացել, իրար կոկորդ են կրծում: Բնության օրենք է՝ քանի դեռ խմբում բոլորը հավասար են եւ կորցնելու ոչինչ չունեն՝ հաշտ ու խաղաղ ապրում են, բայց այն պահից, հենց որ բաժանելու բան է հայտնվում կամ կուտակածը կորցնելու վտանգ է առաջանում, խժդժությունները սկսվում են՝ երբեմն միմյանց խժռելու աստիճան: Իզուր չի ասված՝ «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին»:
Ազատ ամբիոնՍրանք անգամ «օջախ» բառից են խրտնում…Բառի զորությունն օր օրի ավելի տեսանելի է դառնում, ու մարդ արարածը վարանում է սրբացված բառեր գործածելուց։ Այդ ամենն ուղղորդվում է վերեւից, ու մարդը երբեմն գործիք է դառնում, առաջնորդվում իր տերերի թելադրանքով։
Շաբաթվա անցուդարձ14-21 դեկտեմբերի 2024թ.Դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ, համաձայն ռոտացիոն սկզբունքի, նախատեսված էր նրա նախագահությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա հերթական՝ 4-րդ նիստի անցկացումը: Իր ելույթում Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ տրանսպորտային լոգիստիկայի զարգացման ներուժի հնարավորություններին՝ այդ համատեքստում կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որն, ըստ նրա, ենթադրում է ստեղծել ու արդիականացնել մի շարք տրասնպորտային ուղիներ:
Գրքի մեկնությունԳոհար Նավասարդյան «Կիսատ օրագիրը»Լինում են իրավիճակներ, երբ պայքարելն անհնար է թվում, կյանքը կիսվում է երկու մասի, անցյալն անդադար դեպի իրեն է կանչում, անորոշության մեջ սպասելուց բացի ոչինչ չի մնում անել, իսկ ապագան մշուշոտ է: Այսպիսի դրություն էր 2023թ. շրջափակված Արցախում, որի բնակիչներն անում էին հնարավորն ու անհնարինը՝ այս հողում ապրելու իրավունքը վաստակելու համար, բայցեւ ոչինչ չէին կարողանում փոխել, որովհետեւ ամեն ինչ իրենց փոխարեն արդեն իսկ որոշված էր: