Ընթացիկ համար#43/2026
Համար

#5/2026

7 փետրվարի, 2026 թ.

ԽմբագրականԽուճապ իշխանական բուրգումԵկող հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների օրվա մոտեցմանը զուգահեռ՝ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության ներսում խուճապն ահագնանում է՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է ընկնել: Մինչեւ այս պահը հրապարակված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հանրության ընդամենը 18-20 տոկոսն է պատրաստ քվեարկել նրա օգտին: Լավատեսության առումով վերջին ամիսներն էլ ավելի անհուսալի դուրս եկան՝ ոչ մի առաջընթաց, հանրային վստահության ոչ մի դրական տեղաշարժ: ՔՊ-ական իշխանակարգի հանդեպ հասարակության վերաբերմունքը երբեք այսքան սառն ու անտարբեր, հաճախ՝ նույնիսկ նախահարձակ չի եղել:7 փետրվարի, 2026 թ.ՎերլուծականԻշխանության հոգեբանական ձեւախեղումների շուրջՎերջին օրերին հանրային դաշտը կրկին զբաղված էր ոչ թե պետական օրակարգերի քննարկմամբ, այլ վարչապետի մասնակցությամբ կազմակերպված «Վարչաբենդ» կոչվող համերգային միջոցառմամբ։ Տեսանյութերն ու լուսանկարները, ինչպես նաեւ դրանց շուրջ արձագանքները սոցցանցերում արագ տարածվելով, ոչ միայն դարձան քննադատության եւ ծաղրի առարկա, այլ նաեւ ավելի խորքային հարցադրման առիթ՝ ի՞նչ երեւույթ է այն, երբ երկրի առաջին դեմքը պետական ներկայանալի կերպարի ծանրությունը նման «վուլգար» ձեւով փոխարինում է բեմական, թեթեւամիտ ինքնաներկայացմամբ։Սարո Սարոյան7 փետրվարի, 2026 թ.Ազատ ամբիոնԱրցախը Հայաստանի ամուր թիկունքն էր…Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, գլուխս մի փոքր խառն էր, շնորհավորանքի ավանդական խոսքս հետաձգել էի այսօրվան: Բանակ, Արցախ, Հաղթանակ խոսքերն անչափ հարազատ եւ մոտ են ամեն պարկեշտ հայի սրտին ու մտքին: Կար ժամանակ, որ այդ եռամիասնությունն անքակտելի էր: Արցախի ժամանակավոր բացակայությունը, ցավոք, խաթարեց եռամիասնության բովանդակությունը, բայց չկարողացավ կոտրել, ծվատել ոգին:Նատաշա Պողոսյան7 փետրվարի, 2026 թ.Շաբաթվա անցուդարձ31 հունվարի - 7 փետրվարի 2026թ.Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը ոչ միայն չի հանդարտվում, այլեւ գնալով նոր, ավելի ստոր դրսեւորումներ է ընդունում, ինչը գործող իշխանությունների փոքրոգության ու չարակամության մասին է խոսում: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն արդեն սկսել է հակաեկեղեցական պայքարի մեջ լայնորեն ներքաշել նաեւ թիմակիցներին՝ պարզ է, որ անցած տարեմուտի շռայլ պարգեւավճարները սիրուն աչքերի համար չէր բաժանում, ամեն ոք պետք է կոնկրետ «գործով» ապացուցի իր հավատարմությունը կուսակցությանն ու նրա առաջնորդին: Առաջիններից մեկը «գործին» լծվեց Սուրեն Պապիկյանը, որն օրեր առաջ հայտարարեց բանակում Հոգեւոր ծառայության…7 փետրվարի, 2026 թ.Գրքի մեկնությունՄորիս Լեբլան «Արսեն Լյուպեն՝ ջենթլմեն ավազակ»Արսեն Լյուպենը հայտնի ֆրանսիացի գրող Մորիս Լեբլանի ստեղծած գեղարվեստական կերպարն է: Նա հաճախ բնութագրվում է որպես «ազնիվ կողոպտիչ» կամ «ջենթլմեն կողոպտիչ»։ Լյուպենը խորհրդավոր կերպար է, անորսալի ավազակ, որն ահաբեկում է Ֆրանսիայի հարուստներին։ Նրա ոճը ճանաչելի է, քանի որ միշտ թաքցնում է իր հետքերը, ջնջում ինքնությունը, եւ յուրաքանչյուր ոք, ով պնդում է, որ Արսեն Լյուպենն է, սխալվում է։ Ի վերջո, Լյուպենի յուրաքանչյուր հանցագործություն՝ լինի դա նկարների, աներեւակայելի թանկարժեք զարդերի, թե նույնիսկ հազվագյուտ գրքի գողություն, ուշադիր մշակված հնարք է, խաբեություն, կախարդական հնարք։7 փետրվարի, 2026 թ.