#6/2024
17 փետրվարի, 2024 թ.
ԽմբագրականՓոքր հայրենիք, Մեծ հայրենիք2018 թվականին Հայաստանում իշխանության եկած խմբավորումը՝ երկիրը տանելով ծանրագույն պարտությունների եւ այլ փորձությունների, պարբերաբար նոր պատմույթներ (նարատիվ) եւ խոսույթներ (դիսկուրս) է նետում ասպարեզ, դրանով հանրությանը շեղում իրական կորուստներից ու այս ամենի իրական պատասխանատուից, այսինքն՝ իրենից: Հերթական խայծը պետություն եւ հայրենիք եզրերի «հակասություններին» էր վերաբերում:
ՎերլուծականԱնտարբերության համախտանիշ. լաոն զարթնո՞ւմ է…Վերջին շրջանում ով չի ալարում՝ քննադատում է հասարակության մեջ առկա ապատիկ վիճակը: Եվ այդ քննադատությունն անհիմն չէ. մարդկանց, արդարեւ, համակել է տեղի ունեցող դեպքերի, հակոտնյա երեւույթների, պետությանը եւ անձամբ իրենց ընտանիքներին սպառնացող վտանգների նկատմամբ խորն անտարբերության նիրհը: Երկրին եւ ժողովրդին հասցեագրված արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց հանդեպ հայ հասարակության վերաբերմունքն անհասկանալիորեն համարժեք չէ, հետեւանք են մեկ անձի ապիկար կառավարման, եւ այդ անձը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է, ով, փաստորեն, անվտանգային առումով մսխեց հետպատերազմյան ավելի քան…
Ազատ ամբիոնՐաֆֆի Հովհաննիսյան. «Անհնարինությունները մենք պարտավոր ենք հաղթահարել եւ վերագտնել մեր արժեքները»Newmag Winter Fest-2024 գրականության եւ ժամանակակից արվեստների ձմեռային փառատոնին ներկա էր նաեւ ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա բարեգործական նպատակներով կազմակերպված վաճառքի տաղավարում բավական մեծ թվով գրքեր ձեռք բերեց:
Շաբաթվա անցուդարձ10-17 փետրվարի 2024թ.Գրեթե չկա շաբաթ, որն անցնի առանց ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի որեւէ «պոնտի», այն է՝ առանց արտառոց, աղմկոտ հայտարարության կամ գործողության: Անցնող հաշվետու շաբաթը եւս բացառություն չեղավ: Փետրվարի 11-ին նա հարցազրույց տվեց բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին: Սակայն Փաշինյանի հարցազրույցն ավելի շատ հարցեր առաջացրեց, քանի որ պարզաբանումները մակերեսային էին եւ մեծիմասամբ՝ խուսափողական, իսկ բովանդակային առումով՝ աղքատիկ ու չհիմնավորված: Հաճախադեպ շփոթմունքը մատնում էր պատասխանների ոչ անկեղծ լինելն ու մտքերի հակասականությունը:
Գրքի մեկնությունԳոռ Կարապետյան «Proակտիվ առաջնորդը»Այս գիրքը պրոակտիվ առաջնորդության մասին է։ Առաջնորդություն, որտեղ փոքր դերը ծառայեցվում է մեծ նպատակին՝ լինի բիզնես, կրթություն, թե որեւէ այլ ոլորտ։ Գիրքը նաեւ կոչ է անում համատեղ փնտրել լուծումներ, հաղթահարել ֆունկցիոնալ անգրագիտությունը, բարձրացնել սոցիալական պատասխանատվության եւ կրթության ցածր մակարդակը։ Հեղինակն ընդգծում է ֆունկցիոնալ առաջնորդության, մենթորության ու հոգատարության միջոցով դրական փոփոխություններ առաջ բերելու կարեւորությունը։