#7/2024
24 փետրվարի, 2024 թ.
ԽմբագրականԺողովրդավարություն եւ անվտանգությունՆիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ երկիրը կանգնեցնելով գոյութենական վտանգի առջեւ, երբ թե՛ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, թե՛ միջազգային հեղինակավոր փորձագետներ արդեն կասկածի տակ են դնում հայկական պետականության ապագան, փորձում է աշխարհին ներկայանալ կարեւոր մի առաքելությամբ՝ ժողովրդավարության մունետիկի քղամիդով: «Այսօր մեր խնդիրն է՝ ապացուցել, որ ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը»,- Փաշինյանի սիրած ասույթներից է:
ՎերլուծականՆիկոլը գնում է ԵվրոպաՀին, բարի ժամանակներից եկող մի զվարճապատում կա. քաղաքի ափամերձ զբոսայգում աղքատ մի մարդ մոտենում է լաստանավորդին՝ խնդրելով իրեն անցկացնել գետի մյուս ափը: Լաստանավորդն անվանում է ծառայության գինը: Մարդը խոստովանում է, որ փող չունի: Եվ լաստանավորդն ասում է. «Եթե փող չունես, ի՞նչ տարբերություն քեզ համար՝ գետի այ՛ս ափին ես, թե՝ ա՛յն»: Սույն միտքը պրոյեկտելով իշխանության՝ արտաքին քաղաքական գծի փոփոխության գնալու մտադրության վրա, փորձենք հասկանալ՝ եթե պետությունը չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ, հեռահար նպատակ, հստակ սկզբունքներ, ապա ո՞րն է տարբերությունը՝ Հյուսիսի՞ «ափին» լինել, թե՝…
Ազատ ամբիոնԱրցախի աչքը իր որդոց ճամփին է…Երբ Արցախի բարբառն է թեւածում մեր շուրջը՝ «Յէ՛կ նախշուն զո'ւրո'ւց անէնք», ողջունելի է, բայց նաեւ՝ զարմանալի։ Վերջին ամիսներին «Արցախ» անունից խուսափող, անգամ այդ անվան գործածության համար ներողություն խնդրող իշխանական թիմը՝ հանձին ԿԳՄՍ նախարարության, հայտարարել է Մայրենիի միջազգային օրվան նվիրված մրցույթ։
Շաբաթվա անցուդարձ17-24 փետրվարի 2024թ.Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 17-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: Նախօրեին մեկնարկած 60-րդ միջազգային ավանդական միջոցառումը անվտանգության հարցերով աշխարհի ամենահեղինակավոր հարթակն է, որին Ռուսաստանի եւ Իրանի կառավարությունները չէին հրավիրվել:
Գրքի մեկնությունՏիգրան Հայրապետյան «Անապատի հազար տարի»Տիգրան Հայրապետյանը Հայաստանի երրորդ հանրապետության լավագույն քաղաքական միտքն էր: