#8/2017
17 նոյեմբերի, 2017 թ.
Խմբագրական«Ծեծվածների» հանդիպումը Սոչիում եւ ՄոսկվայումՆոյեմբերի 15-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն առաջին հայացքից հայ հասարակությանը հուզող հարցերում որեւէ հստակություն չմտցրեց: Միայն այն փաստը, որ հանդիպումը տեղի ունեցավ Սոչիում կայացած՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումից անմիջապես հետո, լարվածության մեծ ալիք բարձրացրեց: Բանն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպումից առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանին այնպիսի մի բան կառաջարկի Լեռնային Ղարաբաղի հարցի մասին, ինչից դժգոհ կմնան Արեւմուտքը եւ հայկական սփյուռքը: Սակայն, ո՛չ Պուտինի հետ նրա հանդիպումից, ո՛չ էլ Պուտինի ու Սարգսյանի հանդիպումից հետո…
ՎերլուծականԱրդարություն՝ հայկական ձեւով կամ երբ հավասարությունն ընկալվում է որպես նվաստացուցիչ մի բանՀայաստանի խորհրդարանում պատգամավորական մանդատների մեծամասնություն ունի քաղաքական ուժերի երկու խմբակցություն: Նրանցից մեկը կոչվում է «Օլիգարխների ակումբ» (ՀՀԿ), մյուսը`օլիգարխի կուսակցություն («Ծառուկյան» դաշինք): Այսպես՝ օրերս երկրորդ կուսակցության պատգամավորները բարձրաձայնեցին հարկահավաքման գործում տեղ գտած անարդարության մասին եւ ուղղակի հուշեցին առաջին կուսակցությանը, թե որտեղ փնտրել թաքցված հարկերը (պաշտոնյաների ինչ-որ բիզնես-կառույցներում): Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում մի երկրում, որտեղ այդ երկու ուժերը վաղուց քաղաքացիներից բռնազավթել էին այն…
Ազատ ամբիոնԴարձյալ կոռուպցիայի մասինԵրեւում է` կոռուպցիայի արմատներն այլեւս այնքան խորն են մխրճվել մեր կյանքի բոլոր ոլորտները, որ դրա հետեւանքները, այսպես շարունակվելու դեպքում, կարող են ազգային անվտանգության գլխին մեծ փորձանք բերել: Չէ՞ որ կոռումպացվածության բարձր աստիճանը երկիրը խոցելի է դարձնում արտաքին մարտահրավերների առջեւ: Իրավիճակի աղետալիությունը հետզհետե բյուրեղանում է` մտահոգելով ՀՀ շարքային քաղաքացիներին: Սակայն մտահոգությամբ այդ չարիքի դեմը չես առնի: Իրական պայքարի անհրաժեշտություն կա, բայց պայքարող չկա: Բոլորս ազգովին դարձել ենք «ճառասացներ»՝ կոռուպցիան վատն է, պատուհաս է, այս է, այն է: Է՛, բա հետո՞...
Շաբաթվա անցուդարձՆոյեմբերի 11-18Անցնող շաբաթ Երեւանում շարունակվում էին զինծառայության տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների բողոքի գործողությունները: Դասադուլավորները նոյեմբերի 13-ին շրջում էին Երեւանի պետական համալսարանի ֆակուլտետներով՝ դասերին ներկա ուսանողներին կոչ անելով միանալ իրենց բողոքի ցույցին։ Նոյեմբերի 14-ին հացադուլ էին սկսել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամներ՝ հայտարարելով, որ այն կդադարեցնեն, երբ կասեցվի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Հացադուլ հայտարարած ցուցարարները նոյեմբերի 15-ին միացան ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնող…
Գրքի մեկնություն«Մանյունյա»«Մանյունյան» պատմություն է մի ամբողջ սերնդի մանկության: Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաեւ շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Այն հասցեագրված է չափահաս մանուկներին եւ պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի:
ՀարցազրույցԳեղամ Բաղդասարյան. «Անհարկի գրգռված երեւակայություն է պետք՝ այս ամենում դավադրություն տեսնելու համար»- Պարոն Բաղդասարյան, օրերս ԱԺ ամբիոնից հնչած հայտարարությունները, թե տարկետման սահմանափակման դեմ ուսանողության բողոքի գործողությունները կապված են Սորոսի հիմնադրամի հետ, ըստ Ձեզ, որքանով են հիմնավոր: Ինչ եք կարծում՝ ո՞րն էր այդ ելույթի նպատակը: