#8/2018
3 մարտի, 2018 թ.
Խմբագրական«Մարտի 1»-ը փոխել է Հայաստանի իշխանությունների վարվելաձեւը2008-ի հետընտրական ողբերգական իրադարձություններից տասը տարի անց, բացասական բազմաթիվ այլ հետեւանքներից զատ, զգալապես փոխվել է երկրի քաղաքական պրակտիկան: Այսօր կարող ենք վստահաբար պնդել, որ Հայաստանում «ներքաղաքական կյանք» հասկացությունը վերջնականապես վերածվել է կեղծիքի: Դրա փոխարեն երկրում արմատավորվել է ցանկացած ակտիվության ամբողջականզսպմանմեքենան` անհատականից մինչեւ հավաքական: Իշխանությունները մշակել են իրենց դեմ ամեն կարգի ընդդիմության համախմբումը կանխելու արդյունավետ գործիքակազմ:
Վերլուծական«Մարտի 1»-ը եւ սեփականության մոլուցքը2008-ի «Մարտի 1»-ի արյունալի դեպքերից հետո, որի ժամանակ զոհվեց առնվազն 10 քաղաքացի, հանրության առջեւ տակավին կանգնած է այդ ողբերգության իրավաքաղաքական գնահատականը տալու խնդիրը: Ո՞վ էր մեղավոր եւ ինչո՞ւ դա տեղի ունեցավ:
Ազատ ամբիոնԱրցախի ստատուս-քվոյի կազմավորման ակունքները և դրա փոփոխության հնարավորություններըՎերջին տարիներին, հատկապես ԼՂ-ում 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, միջազգային դիվանագիտությունում և Հայաստանի ներքաղաքական կյանքում Արցախի խնդիրն ավելի ու ավելի է հանգում «ստատուս-քվոյի պահպանման անթույլատրելիության և նրա փոփոխության անհրաժեշտության» թեզին, ինչպես նաև «հակամարտությունը ռազմական լուծում չունի» պնդմանը։ Ֆորմալ առումով՝ փոփոխության առաջարկվող հայեցակարգը ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների տեսքով։ Այդ հայեցակարգի իրականացման պայմանը զինադադարի ռեժիմի մասին 1994-95թթ. կնքված եռակողմ (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան) համաձայնագրի պահպանումն է։
Շաբաթվա անցուդարձՓետրվարի 24 - Մարտի 3Անցած շաբաթավերջին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որին մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը` առաջին տիկնոջ հետ։ Կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ երկարամյա նվիրումի, ինչպես նաեւ հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար ՀՀ նախագահը կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին պարգեւատրել է Պատվո շքանշանով: Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է անվանի կինոռեժիսորին հոբելյանի առթիվ: Պատասխան խոսքում մաեստրոն երախտագիտություն է հայտնել նախագահ…
Գրքի մեկնություն«Սումգայիթ. խոսում են ադրբեջանցի վկաները»«Սա յուրահատուկ աշխատանք է, որովհետեւ այստեղ փորձում ենք ներկայացնել Սումգայիթի ողբերգությունը ադրբեջանցիների աչքերով, այն մարդկանց միջոցով, ովքեր տեսել են կատարվածը եւ այն ներկայացրել քննչական ու դատական գործերում: Շատ կարեւոր է, որ հենց ադրբեջանցիների շուրթերով հաստատվում են բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են՝ Սումգայիթի ջարդերը կազմակերպված են եղել եւ իրականացվել Ադրբեջանի ղեկավարության կողմից»,- գրքի շնորհանդեսին նշել է հեղինակը:
ՀարցազրույցԱնդրանիկ Քոչարյան. «Եթե չլուծարեին Փաստահավաք խումբը, մենք շատ բաներ ջրի երես կհանեինք…»- Պարոն Քոչարյան, ըստ էության, որո՞նք էին Փաստահավաք խմբի գործունեության կասեցման դրդապատճառները: Իշխանության բարձրագույն օղակների համար բացահայտվելու վտա՞նգ կար: