Ընթացիկ համար#43/2026
Համար

#8/2025

1 մարտի, 2025 թ.

ԽմբագրականԱրկածախնդիրներ եւ մահապարտներՕրեր առաջ Հայաստանում ապակառուցողական մի դրույթ էր շրջանառվում, որի իմաստը հետեւյալն էր. քանի որ մեզ չի հաջողվում ընտրություններով իշխանափոխության հասնել, ուրեմն այլ բան չի մնում, քան դա իրականացնել բացառապես փողոցային ընդվզումների միջոցով: Այսինքն՝ այն եղանակով, որով վերջին առնվազն 4 տարվա ընթացքում քանիցս փորձել ենք եւ ձախողել: Իշխանությունը միշտ կարողացել է ոստիկանական ուժի ու բռնաճնշումների գործադրմամբ չեզոքացնել փողոցային պայքարի վտանգները՝ ընդհուպ մինչեւ 2024թ. հունիսի 12-ի հայտնի դեպքերը, երբ խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեցին բեկորային-լուսաձայնային նռնակներ, ինչն արգելված է:1 մարտի, 2025 թ.ՎերլուծականԱնտեսել փոփոխությունները՝ նշանակում է մնալ անցյալումԴատելով համաշխարհային մամուլի նյութերից՝ ամբողջ աշխարհում քաղաքականապես ակտիվ մարդիկ ցանկանում են հասկանալ եւ բացատրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ սիրախաղի իմաստը մի կողմից՝ Եվրոպայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ։ Ինքը՝ Եվրոպան, ամբողջովին կորցրել է հանգիստը ԱՄՆ-ի այս վերաբերմունքից։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Ավելի քան մեկ դար է՝ քաղաքական աշխարհն իրեն չի տեսնում առանց ԱՄՆ-ի վճռորոշ դերի։ Եվ այստեղ բոլորը հրավիրված են՝ որոշելու իրենց ճակատագիրը եւ, առաջին հերթին, սեփական անվտանգության ճակատագիրը։ Պարզվեց, որ նման առաջարկը ոչ միայն չափազանց անսովոր էր, այլեւ տագնապազդու:Մանվել Սարգսյան1 մարտի, 2025 թ.Ազատ ամբիոնԱնկախության ճանապարհով…Ամբոխներ չկային, այնտեղ նույնիսկ հազար մարդ չէր հավաքվել: 1992-ի մարտի 2-ին, երբ ինը նորանկախ պետություն պետք է պաշտոնապես անդամակցեր Միավորված ազգերի կազմակերպությանը, Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանը շրջապատող պարսպի մոտ հավաքված էին տարբեր ծագում ունեցող ամերիկացիներ, որոնք սպասում էին, որ ինը նոր դրոշ է վեր խոյանալու:1 մարտի, 2025 թ.Շաբաթվա անցուդարձ22 փետրվարի - 1 մարտի 2025թ.Փետրվարի 26-ին խորհրդարանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որին ներկա էին նաեւ գործադիրի անդամներ: Այս մասին տեղեկացրել են «Քաղպայմանագիր» խմբակցությունից՝ առանց մանրամասներ ներկայացնելու: Միայն հայտնվել է, որ դռնփակ հանդիպմանը քննարկվել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Թե ինչ է իրենից ներկայացնում, այսպես կոչված, Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, «Հայացքը» նախորդիվ անդրադարձել էր՝ այն անվանելով անհեթեթությունների հավաքածու:1 մարտի, 2025 թ.Գրքի մեկնությունԹիմոթի Սնայդեր «Բռնապետության մասին. 20 դաս XX դարից»Գիրքը ներկայացնում է 20-րդ դարի պատմության ամենամութ էջերը՝ նացիզմից մինչեւ կոմունիզմ։ 20 դաս, թե ինչպես է պետք դիմակայել ժամանակակից ավտորիտարիզմին։ 20-րդ դարի 20 դասերը նախազգուշացնում են, որ մերօրյա խորհրդանիշները կարող են ազդել վաղվա օրվա վրա, հիշեցնում, որ պետք է ինքնուրույն մտածել ու առավելագույն չափով ուսումնասիրել ամեն ինչ, հարկ է արտահայտել սեփական մտքերը, ոչ թե տրաֆարետային արտահայտությունները:1 մարտի, 2025 թ.