22 փետրվարի 2017թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր՝ Արցախյան շարժման 30-ամյակի ու նրա ժառանգության իմաստավորման լույսի ներքո անցկացրեց սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւը»:
Հրավիրված էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, հանրային ակտիվիստներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ այլոք:
Սեմինարի աշխատանքին մասնակցում էր ՌԱՀՀԿ հիմնադիր նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը:
Քննարկումը բացեց ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը. Նա ասաց. «Երեք տասնամյակների հեռավորությունից հետադարձ հայացք ձգելով Արցախյան շարժման անցած ուղուն, ցանկացած ոք ուզում է նախեւառաջ հասկանալ, թե որն էր Շարժման հաջողության բանաձեւը, եւ թե ինչու հետագա տարիներին այդ բացառիկ փորձը չխթանեց պետականակերտման գործում մեր հասարակության ներուժն ու ունակությունները: Այսօրվա քննարկումը մի փորձ է՝ հնարավորինս հստակեցնելու այս հարցերը»:
Հիմնադրվածքային զեկույցներով հանդես եկան ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի քաղաքական փորձագետ, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը:
Անդրադառնալով Ղարաբաղյան շարժման չսերտված դասերին, Մանվել Սարգսյանը նկատեց, որ հասարակական-քաղաքական ցանկացած նշանակալի երեւույթի եւ հատկապես՝ 88-ի Շարժման փորձի իմաստավորումը շատ կարեւոր է հետագայում այն կիրառելու եւ նույնօրինակ հաջողությունների հասնելու առումով: Քաղաքագետի դիտարկմամբ՝ մեր նորագույն պատմության մեջ Շարժումը միակ օրինակն է, որ ձեւակերպվեց խնդիրը եւ լուծվեց: «Ընդամենը երկու հիմնական գործոններ էին ընկած հաջողության հիմքում՝ հարցադրումը եւ պայքարի մեթոդաբանությունը: Եթե այս երկուսը ճիշտ են ընտրված, եւ հստակ է նպատակը՝ ուրեմն հաջողությունը չի ուշանա: 88-ի գործընթացը բաց սահմանադրական շարժում էր՝ Միխայիլ Գորբաչովի հռչակած «Վերակառուցման» դրոշի տակ: Ընթանում էր ներքեւից՝ ժողովրդից խթանվող դեմոկրատական ազգային-ազատագրական պայքար՝ ստորագրահավաքի, հացադուլի, խաղաղ անհնազանդության, վերջնագրի եւ սահմանադրական այլ տարրերի օգտագործմամբ»,- ասաց զեկուցողը:
Իր զեկուցման մեջ Թաթուլ Հակոբյանն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած առաջարկների համատեքստում մանրամասնեց ԼՂՀ անկախությանն ու բանակցային գործընթացին առնչվող զարգացումները: Վերլուծելով բանակցային վայրվերումների բոլոր հանգրվանները, Հակոբյանը հիշեցրեց, որ 1991թ. օգոստոսյան «պուտչը» դրական դեր խաղաց Արցախյան խնդրի հայամետ ընթացքի տեսակետից, քանի որ Լ.Տեր-Պետրոսյանը պաշտպանել էր Բ.Ելցինի հակախորհրդային շարժումը, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Մութալիբովի համակրանքը «պուտչի» կողմն էր: «Խորհրդային Միության փլուզումից հետո Ղարաբաղի հարցը միջազգայնացվեց, եւ առաջինն ասպարեզ եկավ հիմնախնդրի կարգավորման փուլային եւ փաթեթային տարբերակը, որով Արցախը պետք է Ադրբեջանին վերադարձներ ազատագրված 7 շրջանները՝ բացի Լաչինի միջանցքից, իսկ ԼՂՀ-ի կարգավիճակը թողնվեր անորոշ ապագային: Հայտնի ուժերի կողմից այն չընդունվեց՝ դառնալով Տեր-Պետրոսյանի հրաժարական պատճառը: Այնուհետեւ ՌԴ վարչապետ Ե.Պրիմակովը՝ երբ արդեն իշխանության գլուխ էր անցել Ռոբերտ Քոչարյանը, կողմերին ներկայացրեց «Ընդհանուր պետության» գաղափարը: Այդ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա մյուս տարբերակները՝ Քի Ուեսթ, Պրահայի գործընթաց, Մադրիդյան սկզբունքներ եւ այլք, մերժվեցին Ադրբեջանի կողմից»,- ընդգծեց զեկուցողը:
Զույգ զեկուցումների շուրջ ծավալված աշխույժ հարցուպատասխաններին ու կարծիքների փոխանակությանը մասնակցեցին «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Կարապետ Ռուբինյանը, ՄԱՀՀԻ-ի փորձագետ Արմեն Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը, Detector.am կայքի խմբագիր Էդգար Վարդանյանը, «Միավորված հայեր» ՀԿ խորհրդի անդամ Ազատ Արշակյանը, Արցախյան շարժման գործիչ Էմիլ Աբրահամյանը, հասարակական գործիչ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը եւ ուրիշներ: