Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Կենտրոնը մամուլում

Վտանգավոր վիճակ է, Հայաստանում զենքն է խոսելու, վենդետաներ են լինելու (1in.am)

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Պետք է տեսնել, թե ինչ եղան պարտադրանքների հետ: Այն ժամանակ Միացյալ Նահանգները պարտադրել էր կողմին, և տարիուկես Ադրբեջանը փորձում էր դուրս գալ դրա տակից: Եվ վերջին հանդիպումից հետո Հայաստանը հրաժարվեց դրանից, և իզուր չէ, որ չեն խոսում այդ մասին, անգամ չեն էլ ասում, որ ոչ, մենք պնդում ենք:

Սա չեն անում, և նշանակում է, որ ստվերային պայմանավորվածությունների են գնացել և որևէ կերպ հանրությանը չեն ուզում ցույց տալ և գուցեև հույս էին պահում, որ դա չի բերի վիճակի բարդացման: Այդ պարտադրանքները այնքան կարևոր էին և դրանցից հրաժարվելը շատ վտանգավոր է»,- անդրադառնալով Ժնևի հանդիպումից հետո ստեղծված վիճակին, սահմանային լարվածությանը՝«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ «Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք» ձևակերպմանը, Մանվել Սարգսյանը նշեց. «Սերժ Սարգսյանի ձեռքին կար հզոր միջազգային լծակ, որը Ադրբեջանին ստիպում էր չկրակի, և վերջին ամիսներին ստիպում էր չկրակել: Հարցնում ես՝ այդ պայմանները պնդո՞ւմ եք, չեն պատասխանում: Ապրիլյան պատերազմից հետո էլ բազմաթիվ հարցերի պատասխաններ չեն եղել, որովհետև եղել են ստվերային պայմանավորվածություններ հօգուտ ուրիշ պետությունների, նույնը եղավ նաև հիմա: Եվ սա հանրությանը պետք է ստիպի մի քիչ լրջանալ»,- ասաց նա:

Մարդիկ, նրա խոսքերով, խորը համոզված են, որ որևէ մեկը իրենց պատասխանատվության չի կանչի, այլապես՝ երբևէ նման քայլի չեն գնա:

«Ալիևը չի գնացել Հայաստանի հետ բանակցելու, Հայաստանի հետ բանակցելու բան չունի, գնացել է ֆիքսելու, որ դու հրաժարվել ես այդ հզոր մեխանիզմից»,- հավելեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

http://www.1in.am/2235579.html

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: