18.05.2025

Свободная Платформа

Սահմանային գյուղերում ժողովրդագրական վիճակն աղետալի է

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Բացում եք Հայաստան-Ադրբեջան google քարտեզը եւ հայ-վրաց-ադրբեջանանական եռանկյունուց «քայլում» դեպի հայ-ադրբեջանա-իրանական եռանկյունի, ապա հայ-իրանա-նախիջեւանյան եռանկյունուց՝ դեպի այն կետը, որտեղ Հայաստան-Իրան-Նախիջեւան-Թուրքիա կետն է, մոտավորապես Երասխ բնակավայրը:

Հայ-ադրբեջանական սահմանը մոտ 1000 կիլոմետր է: Սահմանի հայկական հատվածի գյուղերի եւ ադրբեջանական գյուղերի բնակչության թվաքանակը բացահայտ Ադրբեջանի օգտին է:

Եթե Ադրբեջանում Հայաստանի համեմատ բնակչության քանակը գրեթե չորս անգամ է ավել՝ Ադրբեջանում 10 միլիոն է, Հայաստանում՝ 3 միլիոն, ապա սահմանային հատվածում ադրբեջանցիների թվաքանակը գերազանցում է տասն անգամից ավելի: Շուտով Ադրբեջանը կվերաբնակեցնի նաեւ Սյունիքի հատվածում սահմանային Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների գյուղերը:

Իսկ մենք ի՞նչ ենք անում եւ ի՞նչ ենք արել:

Դատարկ խոսել ենք եւ սահմանային գյուղերից հավաքվել Երեւանում, խոսել Մեծ Հայաստանից՝ դեռ մի կողմ եմ թողնում Հայաստանից արտագաղթը արտերկիր:

Հիմա՝ պետության համար դժվա՞ր է Կապանի Ճակատեն-Ներքին հանդ հատվածի 5 գյուղերից յուրաքանչյուրում կառուցել 50-ական տուն կամ այդ դատարկված գյուղերում գնել 50-ական տուն եւ դրանք անվարձահատույց առաջարկել գյուղացի, աշխատավոր այն արցախցիներին, ովքեր ուզում են տուն ունենալ, զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, մեղվաբուծությամբ եւ ովքեր ուզում են ՀՀ քաղաքացիություն ընդունել ու չհեռանալ Հայաստանից: Այս հինգ գյուղերի բոլոր դպրոցներում միասին 50 աշակերտ չկա:

Խոսքը այն արցախցիներին օգնելու մասին չէ, ովքեր Երեւանում են ուզում տուն ունենալ, խոսքն այն արցախցիների մասին է, ովքեր կցանկանային ապրել գյուղական շրջաններում:

Եթե պետությունը, այն է՝ օրվա իշխանությունը, սա չի անում, ապա՝ ա/ անտարբեր է հայ ժողովրդի մի հատվածի ճակատագրի նկատմամբ, բ/ խթանում է նրանց արտագաղթը Հայաստանից եւ գ/ չի մտահոգվում Հայաստանի ժողովրդագրական աղետալի վիճակով:

Հիշում եք, չէ՞, 2019-ի օգոստոսին «Արցախը Հայաստան է եւ վերջ» ասելու հետ մարդամեկը Հայաստանի բնակչության թիվը հինգ միլիոնի էր հասցնում:

 

Թաթուլ Հակոբյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.