Աննա Ջեյն, «Երկրպագուն», սիրավեպ, թարգմանությունը՝ ռուսերենից, 608 էջ, հրատ. «Բուք Փրայզ», 2024թ.:
Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն խենթացնում է աղջկան, փորձում է խաղալ նրա հետ, անընդհատ վախի մեջ է պահում ու կախվածություն առաջացնում:
Երկրպագուն լավ գիտի, թե ինչպես Անգելինային իր թակարդը գցի: Անգելինա Լանսկայան՝ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին, առաջին հայացքից անմեղ հրեշտակ է թվում, բայց այդ անմեղության տակ շատ գաղտնիքներ կան թաքնված: Նա չի հիշում մանկությունը, գիշերները տանջվում է մղձավանջներից ու անընդհատ պայքարի մեջ է իր ներսի դեւի հետ:
Անգելինան իդեալական թեկնածու է «Լեգեոն» անունով փակ ակումբի համար: Բայց ո՞ւմ դերում: Զոհի՞, թե՞ մարդասպանի: Սե՞ր, թե՞ մահ: Ի՞նչն է հաղթելու: Արյունոտ խաղադրույքներն արված են:


