Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Նաիրի Հոխիկյան

Հրապարակումներ · 62

Ազատ ամբիոն

Շենքի հետևում մեռնելու սինդրոմը

Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար։ Երիտասարդ մի հիմար տղա աղջիկների մոտ թիթիզանալու համար նետվում է բարձրահարկ շենքի տանիքից։ Գետնին՝ աղջիկների ոտքերի տակ, այդ աղջիկների հիացական հայացքների ներքո, վեր է կենում, շորերը թափ է տալիս՝ տպավորություն ստեղծելու, թե ինքը ամենակարող է։ Բայց գնում շենքի հետևը մեռնում է։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Ինչո՞ւ է Ադրբեջանը բենզին գնում Վրաստանից, իսկ իր արտադրածը ուղարկում Հայաստան

2025 թվականից Ադրբեջանից Հայաստան է ներկրվում բենզին, որը սկսել է խնդիրներ առաջացնել հայ սպառողների համար։ Առայժմ հայտնի է ավտոմեքենաների շարժիչների խափանումը, բայց կա շատ ավելի վտանգավոր երևույթ, որը մարդկանց առողջությանն ու կյանքին է առնչվում։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Խոսող մկներ պետք չեն

Մեր օրերում ամեն կողմից լսում ենք խոսքեր, թե հայրենիքի փրկության համար պետք է այսինչ բանը անել, պետք է կրթության որակը բարձրացնել, հայրենասեր սերունդ դաստիարակել, ազգին արթնացնել, թշնամու դեմ համակարգված պայքար մղել, ի վերջո, պետք է միավորվել։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Ինչպե՞ս են մեր ժամանակներում ոչնչացվում ազգերը

21-րդ դարում այլևս կարիք չկա ազգերը ֆիզիկապես ոչնչացնելու։ Այժմ գոյություն ունի ավելի մահաբեր զենք, որը փոխում է ժողովուրդների մտածողությունը, այնտեղ ներարկում ինքնաոչնչացման գաղափարներ։ Հաճախ դա արտահայտվում է ներքին ատելությամբ ու ներազգային թշնամանքով, իսկ ավելի արդյունավետ է ինքնության փոխակերպումը, երբ ազգը իրեն այլևս չի նույնացնում իր նախնիների հետ և գերադասում է լինել այլ ազգի ներկայացուցիչ։ Այդկերպ էլ ոչնչանում է էթնիկ ինքնությունը։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Արցախի շողքից խրտնողը կամ «Մածեմածիկա»-2

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի սոցիալական կարիքների գնահատման համար ԱԺ-ում քննարկում էր կազմակերպել «Հայաստան» խմբակցությունը։ Ինչքան հասկացա տարածված տեղեկություններից, քննարկմանը հրավիրված են եղել Արցախցի հանրային ու քաղաքական գործիչներ, Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության ներկայացուցիչներ, նաեւ ՀՀ կառավարության որոշ պաշտոնյաներ ու խորհրդարանի պատգամավորներ։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Կգործի՞ պատերազմով վախեցնելու հնարքը

ԱԺ-ում բարձրաձայնվող որոշ հայտարարությունների համատեքստում ես տեսա մի թաքնված միտք, որը պատերազմի հայտարարություն էր ՔՊ-ի կողմից։ Նոր գրվող Սահմանադրության մասին ընդդիմադիր պատգամավորների հարցերին ՔՊ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի պատասխանների մեջ մի քանի անգամ հնչեցին «մենք ձեզ կհամոզենք…», «մենք կտանք այնպիսի բացատրություններ, որ…» ձեւակերպումները:

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Ինչո՞ւ հաղթեց Նիկոլը…

«Ինչո՞ւ հաղթեց Նիկոլ Փաշինյանը եւ ինչո՞ւ պարտվեց ընդդիմությունը». այս հարցերն ինձ հաճախ տալիս են ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքի տարբեր համայնքներում։ Մարդկանց, ովքեր Նիկոլին անիծելու փոխարեն ուզում են իրականությունը լսել, ես պատասխանում եմ, որ իշխանության վերարտադրման պատճառներից ամենագլխավորը գաղափարի մեջ է։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Հայրենիքը հյուրանոց չէ

Որքան շատ ենք ճանաչում մարդկանց ու ժողովուրդներին, այնքան ավելի մեծ են լինում ինչպես ոգեւորության, այնպես էլ հիասթափության առիթները։ Մենք սովոր ենք հայ ժողովրդի անցած պատմական հերոսական ճանապարհի մասին խոսել կենացներով ու հպարտությամբ, բայց միշտ խուսափում ենք բաց աչքերով նայել մեր ժողովրդի գործած սխալներին։ Ու երբ ճանաչում ենք ոչ միայն հերոսությունները, այլեւ սխալները, սկսում ենք ամոթ զգալ՝ մեծ ամոթ։ Մի քանի օրինակ պատմեմ միայն վերջին 100 տարվա կյանքից:

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Հրեշին հաղթում է գաղափարը

Ափսոսում եմ, որ Սամվել Կարապետյանը որոշել է վերցնել մանդատները եւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմին լեգիտիմություն տալ։ Իրենց որոշելիքն է։ Չեմ քննադատում, բայց վստահ եմ, որ շատ շուտով կփոշմանեն այդ սխալի համար, երբ Փաշինյանը պատգամավորներ «գողանա» եւ ունենա սահմանադրական մեծամասնություն։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Մերոնք եւ Պապ թագավորը

Ես ուրախ եմ, որ Հայաստանում փողոցների անունները դրվում են Հայոց արքաների պատվին։ Պապ թագավորը մեր պատմության կարեւոր դեմքերից մեկն է եղել, եւ լավ է, որ Երեւանի Հանրապետության հրապարակին հարող փողոցը կոչվելու է Պապ թագավորի անվամբ։

· Նաիրի Հոխիկյան

Ազատ ամբիոն

Թիկունքից խփողները

Հունիսի 7-ի կեղծված ընտրությունների ժամանակ եղբայրս ընդդիմության կողմից վստահված անձ էր Մարտունու Լիճք գյուղի 21/7 ընտրական տեղամասում։ Քվեարկության ժամանակ ընտրախախտում է նկատում ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից, ինչն էլ արձանագրում է։

· Նաիրի Հոխիկյան