Monday, 25 November 2024

B Book Review

Աստղիկ Սահակյան «Նախագծերի կառավարում»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Աստղիկ Սահակյան, «Նախագծերի կառավարում», գիտահետազոտական, 264 էջ, «ՆյուՄեգ» հրատարակչություն, 2024թ.:

Այսօր նախագծերի կառավարումը կարեւորագույն եւ պահանջված մասնագիտություն է։ Բազմաթիվ ռեսուրսներ եւ գրքեր կան՝ օտար լեզուներով, սակայն հայերեն ուղեցույց մինչեւ այժմ չի եղել։ Սա կօգնի նոր մակարդակի բարձրացնել նախագծերի կառավարման գիտելիքն ու մասնագիտությունը: Այստեղ ներկայացված են նախագծերի կառավարման բոլոր ասպեկտները, կարեւոր դեր է հատկացված անձնային հմտություններին:

Գիրքը բոլորի համար է, քանի որ յուրաքանչյուր ոք՝ անկախ գործունեության տեսակից ու ոլորտից, առնչվում է նախագծերի հետ։ Սույն աշխատությունը սկսնակներին կօգնի ստանալ նախագծերի կառավարման հիմնարար գիտելիքներ, փորձառուների համար կբացահայտի նախագծերի կառավարման նոր նրբություններ, իսկ բարձր օղակի ղեկավարներին, ձեռնարկատերերին կօժանդակի ռազմավարական գործունեությունն ավելի թիրախավորված իրականացնել եւ արդյունավետ աշխատել թիմերի հետ:

Արդիական մասնագիտության բոլոր գաղտնիքներն ու հմտությունները, պրոֆեսիոնալ մենեջեր դառնալու ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները հաղթահարելու երանգները հեղինակը նկարագրել է իր առաջին՝ «Նախագծերի կառավարում. գաղափարից մինչեւ արժեքի ստեղծում» գրքում, որը սովորեցնում է, թե ինչպես կառավարել նախագծերը՝ սկսելով զրոյից ու սեփական փորձառությամբ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.