Հայկ Խաչատրյան, «Տրդատ Մեծի խաչը», պատմավեպ, 265 էջ, հեղինակային հրատարակություն, 2023թ.:
Դեպքերը տեղի են ունենում 301-305թթ.-ին, երբ Տրդատ Մեծի կողմից քրիստոնեությունը Հայաստանում հաստատվում է որպես պետական կրոն եւ հին ու նոր հավատները բախվում են իրար: Երկրի դավանաբանական հակադրությունների համապատկերում են տեղի ունենում պատմավեպի սյուժետային ծավալումները, որոնք առաջ են տարվում արկածային վեպին հատուկ արագությամբ ու թեթեւությամբ:
Վեպի հերոսը՝ 18-ամյա իշխանազն Ցոլակը, որը մեծ ցնցումից ձեռք է բերում գանձեր հայտնաբերողի հատկություն՝ ընկնելով արկածային այլազան իրավիճակների մեջ, հանգում է այն համոզման, որ ոսկին եւ ամեն տեսակ գանձ եղծում են մարդկային հոգին, մարդուն հեռացնում մարդկայինից: Ստեղծագործության առաջին գլխում ստեղծված են հակադրություններ ու բախումներ, որոնք բախտորոշ են դառնում Ցոլակի ճակատագրի համար:
Երջանկությունը պիտի որոնել միայն հոգու մաքրության ակունքներում. սա է գրքի գաղափարական հենքը: