Sunday, 18 May 2025

B Book Review

Մարգարիտա Գրաչովա «Երջանիկ՝ առանց ձեռքերի»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Մարգարիտա Գրաչովա, «Երջանիկ՝ առանց ձեռքերի», վեպ-հուշագրություն, թարգմանությունը՝ Անուշ Մուրադյանի, 260 էջ, «ՆյուՄեգ», 2023թ.:

Թվում է՝ սա մտացածին կամ սցենարիստների հորինած պատմություն է։ Որքան էլ անհավատալի է, բայց այն ամբողջությամբ իրական է։ 2017-ի դեկտեմբերին Դմիտրի Գրաչովը կնոջն ու երկու երեխայի մորը տանում է անտառ ու կտրում զույգ ձեռքերը։

Բժիշկներին հաջողվում է հրաշքով փրկել Մարգարիտայի մի դաստակը, մյուսի փոխարեն հիմա պրոթեզ է, որի համար ամբողջ աշխարհն է փող հավաքել։ Ինչո՞ւ ամուսինն այդպես էլ իրեն մեղավոր չճանաչեց։ Ինչպե՞ս է հիմա ապրում Ռիտան, կկարողանա՞ մոռանալ իր հետ կատարված մղձավանջը։

Ինչպե՞ս հաղթահարել ընտանեկան բռնությունը, ուժ գտնել ապրելու համար։ Այն էլ՝ երջանի՛կ ապրելու։ Սիրո, գազանության եւ նոր կյանքի մասին վավերագրական վեպի յուրաքանչյուր էջը գրված է սրտով: Այն սիրո, բռնության, ցավի ու անդառնալի կորստի մասին է:

Մարգարիտան ազատվել է ընտանեկան բռնության զոհի սինդրոմից: Գրել է գիրք, կրկին զգում է, որ գեղեցիկ է ու գրավիչ, թռչում է օդապարիկով, գնում է դայվինգի: Նորից ամուսնացել է եւ ունի եւս մեկ որդի: Մարգարիտայի երեխաները Մաքսիմին հայրիկ են կոչում, իսկ իրենց հորը՝ վատ մարդ: Գիրքը բոլորին հիշեցնում է՝ ամեն ինչ քո ձեռքում է, եթե նույնիսկ այն մեկն է:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.