Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Վճռական գործողությունների ժամանակը եկել է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նոր խորհրդարանի ընտրությունից եւ նոր վարչապետի նշանակումից հետո ավելի քան մեկ ամիս է անցել: Ժամանակն անցնում է, բայց օրենսդիր եւ գործադիր իշխանությունների գործողություններում ինչ-որ դանդաղկոտություն է նկատվում: Ժողովուրդը կառավարությունից սպասում է հստակ ծրագրի ներկայացում, որի իրականացմանը պետք է ուղղվեն երկրի բոլոր ռեսուրսները՝ ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական: Օրենսդիրը եւս անթիվ-անհամար գործեր ունի` անհրաժեշտ է ընդունել տնտեսական եւ հարկային ոլորտներին վերաբերող հիմնարար օրենքներ: Ավելին` այդ օրենքները պետք է գրված լինեն այնպես, որպեսզի տարընթերցումների տեղիք չտան, ինչպես փայլուն կերպով անում էին նախորդ իշխանությունները: Սա հատկապես վերաբերում է հարկային օրենսդրությանը, որի մասին իրավական ակտերը պետք է ընդունվեն առնվազն հինգ տարի ժամկետով` առանց լրացումներ, փոփոխություններ եւ ուղղումներ կատարելու իրավունքի: Սա կարեւոր է այն ներդրողների համար, ովքեր պատրաստվում են իրենց ռեսուրսները ներդնել մեր երկրի տնտեսության մեջ: Նրանք չպիտի մտավախություն ունենան, որ վաղը կամ մյուս օրը կարող է օրենքը փոխվել եւ բացասաբար ազդել իրենց շահույթի վրա:

Կառավարության խնդիրն է` չխոչընդոտել մասնավորի բիզնեսի զարգացմանը եւ տարբեր ոլորտներում նրա կապիտալի ներդրմանը: Այստեղ պաշտոնյաների դերը պետք է նվազագույնի հասցվի` պայմանով, որ այդ գործունեությունը չի վնասի պետությանը: Այսպես մենք կարող ենք արագ լուծել արտագաղթի խնդիրը: Ի վերջո, միգրանտների մեծ մասը, ովքեր գնում են արտերկիր աշխատանք փնտրելու եւ գումար վաստակելու համար, այնտեղ չնչին աշխատավարձեր կամ եկամուտներ են ստանում: Եթե աշխատատեղերի ստեղծումը Հայաստանում ապահովի նույն եկամուտը (հատկապես մարզերում), ինչպես Ռուսաստանում, եւ գուցե նույնիսկ ավելի բարձր, ապա ոչ ոք իր հայացքը դեպի դուրս չի հառի: Նույնը վերաբերում է բարձրագույն կրթությամբ մասնագետներին` հատկապես ՏՏ ոլորտում: Այս ոլորտի գլոբալ զարգացումը Հայաստանում կնպաստի արդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, կիրառական գիտության եւ բազմաթիվ այլ գիտելիքահենք ճյուղերի զարգացմանը:

Այժմ վարչապետի գործունեությունը գտնվում է ընդդիմության ուշադրության ներքո`ինչպես նախկին իշխանությունների, այնպես էլ աստիճանաբար թափ հավաքող ընդդիմության ուժի, որը գործուն մասնակցություն է ունեցել «թավշյա» հեղափոխությանը եւ միանշանակ աջակցել Նիկոլ Փաշինյանին: Սեփական անձին ուղղված քննադատություններ լսելն անխոս տհաճ է, բայց այս քննադատությունից ճիշտ հետեւություններ անելու դեպքում կարելի է հասնել լավ արդյունքների: Այնպես որ, ժամանակը չի սպասում, եւ ահռելի աշխատանք է մեզ սպասվում:

Մի քանի խոսք «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին: Բոլոր գեներալները, պաշտպանության նախկին նախարարը, զինված ուժերի շտաբի այն ժամանակվա պետը, ըստ էության, ճիշտ են ասում` բանակը չի միջամտում քաղաքացիական գործերին, այն ապահովում է միայն սահմանների անխախտելիությունը, ետ է մղում արտաքին սպառնալիքները եւ պաշտպանում է երկրի ներսում ռազմավարական օբյեկտները: Ըստ նրանց, այդ օրերին բանակը նույն բանն էր անում: Այլ կերպ ասած` հարյուրավոր վկաների ցուցմունքների համաձայն, որոնք փակ շուկայի տարածքում ռազմական տեխնիկա են տեսել, ընդ որում՝ նախքան արտակարգ դրություն մտցնելը, պետք է մտածեն, որ բանակի ստորաբաժանումները ժամանել են ռազմավարական օբյեկտները մինչեւ ատամները զինված ցուցարարներից պաշտպանելու համա՞ր: Այդ դեպքում փակ շուկայի տարածքում թող գոնե մեկ ռազմավարական կարեւորության օբյեկտ նշեն` ատոմակայան, ջրամբար, որը կարող է ջրասույզ անել Երեւանը, կամ հեռահար հրթիռներով զինամթերքի պահեստ: Որտե՞ղ կա ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ, որը պաշտպանում էին տների տանիքներում դիրքավորված դիպուկահարները: Չէ՞ որ դիպուկահարների ծառայություններից օգտվում են միայն բացառիկ դեպքերում. եթե զենքը ձեռքին որեւէ խելագար շենքում կամ տրանսպորտում պատանդ է վերցրել եւ սպառնում է սպանել բոլորին, եթե նրա պահանջները չկատարվեն: Մարտի 1-ին կայի՞ն պատանդներ, թե՞ որեւէ մեկը զենքը ձեռքին սպառնում էր սպանել մարդկանց: Ո՞վ է հանձնարարել զինվորականներին առաջ շարժվել դեպի այդ տարածք: Ո՞վ է տվել դիպուկահարների տանիքներում տեղավորելու հրամանը: Ասում են, որ «Մարտի 1»-ի գործը վարող քննիչը ոչնչացրել է իրեղեն ապացույցները` պարկուճներ, փամփուշտներ, եւ մեկնել արտերկիր՝ բուժման համար: Հետաքրքիր է իմանալ, թե ով է հրամայել այս քննիչին գնալ պաշտոնական հանցագործության: Որեւէ քննիչ առանց վերեւից եկած հրամանի, չի գնա դրան, հատկապես նման աղմկոտ գործի դեպքում: Երրորդ նախագահի հարցաքննության ակնհայտ անհրաժեշտության կա, որը, նախքան այդ պաշտոնը զբաղեցնելը, վարչապետ էր: Եվ եթե այս ամենը ծիծաղելի է թվում զինվորական գեներալ Վիտալի Բալասանյանին, ապա սա արդեն ծիծաղելի չէ, սա արդեն լուրջ է:

Եկել է ակտիվ եւ վճռական գործողությունների ժամանակը: Ժողովուրդը պետք է տեսնի, որ «գործընթացը տեղից շարժվել է» (ինչպես Գորբաչովն էր ասում) եւ հնին վերադարձ այլեւս չի լինի:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: