Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Գեւորգ Լալայան

Հրապարակումներ · 3

Կենտրոնի կյանքը

ԳԵՎՈՐԳ ԼԱԼԱՅԱՆ

Անցած դարի 70-ական թվականներին ադրբեջանահայ գրական աշխարհում երևան եկավ մի նոր, խոստումնալից անուն՝ Գևորգ Լալայան, որի գողտրիկ բանաստեղծությունները տպագրվում էին ոչ միայն տեղական մամուլում, այլև «Գրական Ադրբեջան» հանդեսում, հանրապետական «Կոմունիստ» օրաթերթում, ինչպես նաև հայաստանյան թերթերում ու գրական ալմանախներում և հաղորդվում հանրապետական ռադիոյով: Մտերիմների հորդորով Գևորգը հրատարակման էր պատրաստում բանաստեղծությունների իր անդրանիկ ժողովածուն, որն այդպես էլ մինչ օրս մնում է անտիպ և այժմ գտնվում է նրա պահոցում՝ իբրև անցած-գնացած ժամանակների քաղցր հիշողություն:

· Գեւորգ Լալայան

Ազատ ամբիոն

Արմավիրյան օրագիր. հիշողության դասեր

Փառահեղ անցյալով, մշակույթով ու ավանդույթներով հարուստ Ռուսաստանն այսօր ապրում է իր պատմության ոչ լավագույն ժամանակները: Ռուս-ուկրաինական կոչվող, բայց իրականում ՆԱՏՕ-ի դեմ ամենակուլ պատերազմը, տեւական պատժամիջոցները, հարավկովկասյան տարածագոտուց ՌԴ-ին դուրս մղելու՝ «Հավաքական Արեւմուտքի» փորձերը, ինչպես երեւում է, ի զորու չեն ջլատել այդ ազգի մարտական ոգին, խաթարել երկրի զարգացման ռիթմը: Կյանքը քաղաքներում շարունակվում է իր բնականոն հունով, եւ դրանում վճռորոշ դեր ունի տեղական կառավարիչների, հանրային ծառայողների ու տվյալ բնակավայրի ճանաչված մարդկանց ջանքերի եւ անձնվիրության գործոնը:

· Գեւորգ Լալայան

Վերլուծական

Ամբիցիաներ եւ ռոմանտիզմ. Հակահեղափոխության ուրվականը

Անցած շաբաթավերջին Երեւանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը թերեւս աննախադեպ էր Հայաստանի ողջ պատմության մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ սիրում է անակնկալներ մատուցել, այս անգամ որոշել էր նոր կառավարության 100-օրյա գործունեության արդյունքներն ամփոփել եւ առաջիկայի անելիքներն ու ծրագրերը հանրությանը ներկայացնել ուղղակի Հանրապետության հրապարակում, որտեղ նրա կոչով օգոստոսի 17-ին հավաքվել էին 100 հազարից ավելի քաղաքացիներ:

· Գեւորգ Լալայան